Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կենսաթոշակները 10 տոկոսով բարձրացնելուց հետո էլ թոշակառուները չեն կարող ինքնուրույն հոգալ սեփական տարրական կենսապահովումը. «Ավագ սերնդի միավորման» բաց նամակը

Նոյեմբեր 07,2019 10:42

ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հայաստանի Հանրապետության վարչապետին, Կառավարությանը եւ Ազգային ժողովին

Մենք՝ «Ավագ սերնդի միավորում» հասարակական կազմակերպության անդամներս ուրախությամբ հետեւում ենք կառավարության անզիջում պայքարին մեր երկրում առկա կոռուպցիայի դեմ եւ աջակցում ենք այդ պայքարին։ Մենք նաեւ գոհունակությամբ տեսնում ենք, թե ոնց են հետզհետե պատասխանատվության ենթարկվում մեզնից շատերին եւ հարյուր հազարավոր մեր այլ համաքաղաքացիների աղքատության շեմին հասցրած նախկին ռեժիմները ներկայացնող թալանչիները, սակայն կարծում ենք, որ այդ գործընթացը, այդ թվում՝ գողունի վերադարձը ընթանում է ոչ պատշաճ տեմպով։

Մենք նաեւ որպես նոր իշխանությունների կողմից մեր խնդիրների հանդեպ ուշադրության նշան ենք գնահատում 2019թ․ սկզբից նվազագույն կենսաթոշակի բարձրացումը 16000–ից 25000 դրամի, իսկ 2020թ․ հունվարից կենսաթոշակները 10 տոկոսով բարձրացնելու մասին որոշումը։ Սակայն մենք արձանագրում ենք, որ այդ չնչին հավելումը գրեթե որեւէ կերպ չի բարելավում մեր կենսամակարդակը եւ չի հասցնում կենսաթոշակների չափը կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքին, որն ըստ ՀՀ ներկա սոցիալ-տնտեսական պայմանների կազմում է շուրջ 110.000 ՀՀ դրամ։ Դա նշանակում է, որ այս հավելումից հետո էլ թոշակառուները չեն կարող ինքնուրույն հոգալ սեփական տարրական կենսապահովումը։

Մենք տարիքի բերմամբ բազմաթիվ խնդիրներ ունենք՝ առողջական եւ վերականգնողական, սոցիալական, տնտեսական եւ մշակութային։ Մենք 40 եւ ավելի տարիներ աշխատել ենք՝ զարգացնելով երկրի տնտեսությունը ու ստանալով ոչ բարձր աշխատավարձ, սակայն իմանալով, որ գոնե մեր ծերությունը ապահով եւ արժանապատիվ պայմաններում ենք անցկացնելու։ Սակայն այժմ մնացել ենք մեր զավակների ֆինանսական օգնության հույսին, մինչդեռ նրանք էլ միշտ չէ, որ բավարար եւ իրենց աշխատանքին համարժեք են վարձատրվում։ Իսկ այն տարեցները, ովքեր չունեն զավակներ, կամ անտեսված են նրանց կողմից՝ ապրում են ծայրահեղ վատ պայմաններում։ Մենք ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ խոշոր բիզնեսը կայացել եւ բարգավաճել է հիմնականում մեր աշխատանքով ստեղծված ենթակառույցները եւ արդյունաբերական ներուժը շահագործելու շնորհիվ։

Գիտակցելով, որ կենսաթոշակառուների մեծ թիվը (շուրջ 570.000) հնարավորություն չի տալիս միանգամից բարձրացնել բոլորի թոշակները մինչեւ նվազագույն կենսապահովման շեմը, մենք կոչ ենք անում, որպեսզի ընդունվի կենսաթոշակների բարձրացման ազգային ժամանակացույց, որով առաջիկա 5 տարվա ընթացքում նվազագույն կենսաթոշակը կհասցվի նվազագույն կենսապահովման շեմին։ Իսկ արդեն 2020թ․-ի համար մեր կենսաթոշակները պահանջում ենք ավելացվել ոչ թե 10 այլ, առնվազն 30 տոկոսով, ինչը կարժենա բյուջեին 25-ի փոխարեն շուրջ 75 մլրդ դրամ, ինչը, մեր կարծիքով, խելամիտ գումար է, որը կառավարությունը ի վիճակի է հայթայթել, այդ թվում՝ վերականգնելով մեզնից՝ ժողովրդից նախկին իշխանությունների կողմից գողացված գումարները, ինչպես նաեւ կիրառելով պրոգրեսիվ հարկ խոշոր բիզնեսի վրա։

 Բաց նամակը բաց է միանալու համար։

 «Ավագ սերնդի միավորում» հասարակական կազմակերպության անդամներ, Հնաբնակ երեւանցիների ասոցիացիայի անդամներ, այլ միացած կազմակերպություններ եւ քաղաքացիներ՝

N Ազգանուն, Անուն Ծննդյան թիվ Մասնագիտություն/

նախկին պաշտոն

1 Մանուկյան Ստելլա 1940 գիտ․աշխատող, ինժեներ
2 Մատնիշյան Լաուրա 1941 լեզվաբան
3 Մատնիշյան Տանյա 1927 մանկավարժ
4 Սարգսյան Մուշեղ 1953 մեխանիկ
5 Կատվալյան Սվետլանա 1955 մանկավարժ
6 Սողոմոնյան Սեդա 1935 մանկավարժ
7 Գրիգորյան Լիլիա 1960 տնտեսագետ
8 Մովսիսյան Լաուրա 1941 մանկավարժ
9 Քեշիշյան Ազնիվ 1950 տնտեսագետ
10 Մանուկյան Էդուարդ 1938 տեխնոլոգ
11 Տեր-Պետրոսյան Զենոբ 1943 շինարար
12 Սարգսյան Աիդա 1952 տեխնոլոգ
13 Բարոյան Ծաղիկ 1962 մանկավարժ
14 Նիկողոսյան Արտուշ 1960 շինարար
15 Գասպարյան Անահիտ 1956 տնային տնտեսուհի
16 Մատնիշյան Մարինա 1956 մանկավարժ
17 Մարգարյան Ֆորմիկ 1953 ինժեներ
18 Միքայելյան Սվետա 1949 բժիշկ
19 Մկրտչյան Անահիտ 1955 հաշվապահ
20 Ստեփանյան Մառա 1950 մանկավարժ
21 Իվանյան Գյուլնարա 1966 գրող
22 Եղիազարյան Արմինե 1968 երգչուհի
23 Տեր-Ստեփանյան Սիրուհի 1944 տնտեսագետ
24 Մկրտչյան Գայանե 1947 ինժեներ
25 Մակարյան Լաուրա 1941 ատամնաբույժ
26 Հակոբյան Լենա 1954 գիտ․աշխատող
27 Լուսինյան Կոնստանտին 1945 տեխ․գիտ․թեկնածու, մեխանիկ
28 Գեւորգյան Հասմիկ 1947 էներգետիկ
29 Ագախանյան Աիդա 1945 մանկավարժ
30 Քիշոյան Րեգինա 1942 ինժեներ
31 Հակոբյան Իվետա 1955 գիտ․աշխատող
32 Փուչիկյան Լեւոն 1946 ապրանքագետ
33 Գրիգորյան Կոստյա 1950 էներգետիկ
34 Լուսինյան Էլմիրա 1951 ինժեներ
35 Հովհաննիսյան Արուս 1956 գինու տեխնոլոգ
36 Վեյս Ջուլիետտա 1958 Ֆիզիկայի ուսուցչուհի
37 Մալոյան Տատյանա 1956 երաԺշտ․ դպրոցի ուսուցչուհի
38 Մուրադյան Զարուհի 1956 տեխնոլոգ
39 Սարգսյան Ասյա 1950 տեխնոլոգ
40 Սուքիասյան Անգին 1950 մանկավարժ
41 Մարգարյան Անուշ 1963 մանկավարժ
42 Կարապետյան Ալմաստ 1948 մանկավարժ
43 Աղախանյան Աիդա 1945 գրադարանավարուհի
44 Տեր-Հակոբյան Լարիսա 1957 տնային տնտեսուհի
45 Քիշոյան Ռեգինա 1942 գործարանի տնօրեն
46 Գասպարյան Հայկ 1940 փոխնախարար
47 Մովսիսյան Լաուրա 1941 մանկավարժ
48 Գասպարյան Նարեկ 1991 ապրանքագետ
49 Սանտրոյան Մայա 1966 խանութի վաճառողուհի
50 Դավթյան Էլիչկա 1956 ինժեներ
51 Միրզոյան Սերյոժա 1954 բանվոր
52 Կրբաշյան Մանուկ 1947 ապարատավար
53 Կրբաշյան Պայծառ 1955 բանվորուհի
54 Կրբաշյան Լեւոն 1953 ենթավարպետ
55 Կրպաշյան Արաքսի 1931 ջուլհակուհի
56 Կրբաշյան Մարթա 1951 ջուլհակուհի
57 Կրբաշյան Անդրանիկ 1941 ֆուտբոլիստ
58 Կոթոյան Աիդա 1938 գիտաշխատող
59 Խաչատրյան Կարինե 1964 հիդրոօդերեւութաբան
60 Հարությունյան Ջեմմա 1950 դաստիարակչուհի
61 Հարությունյան Ռազմիկ 1948 ավագ խորհրդատու
62 Ենգիբարով Գեւորգ 1956 մեխանիկ
63 Ենգիբարովա Նինա 1939 դաստիարակչուհի
64 Սանդաձե Վեներա 1956 դերձակուհի
65 Ղուկասյան Կարինե 1951 բուժքույր
66 Մանուկյան Գոհարիկ 1958 ձեւարար
67 Խաչատրյան Երջանիկ 1931 բանվոր
68 Բարոյան Ծաղիկ 1962 մանկավարժ
69 Գեւորգյան Անահիտ 1956 տեխնոլոգ
70 Վարդանյան Մեսրոպ 1978 անհատ ձեռներեց
71 Մանուկյան Ալվարդ 1947 ինժեներ
72 Մանզինկյան  Մարիամ 1955 ինժեներ
73 Սարգսյան Անահիտ 1944 հրշեջ
74 Մնացականյան Աիդա 1939 երաժիշտ, մանկավարժ
75 Գրիգորյան Էմմա 1942 մանկավարժ
76 Եգանյան Սուսաննա 1959 մանկավարժ
77 Գալստյան Սվետլանա 1941 տնտեսագետ
78 Վաթյան Արմիկ 1932 երաժիշտ
79 Բերյան Եվգենիա 1932 ինժեներ
80 Հարությունյան Աստղիկ 1950 ինժեներ
81 Պաղտասարյան Ալիս 1949 մանկավարժ
82 Պաչյան Գրիգոր 1955 ինժեներ
83 Սարուխանյան Թերեզա 1951 մանկավարժ
84 Ադյան Միլետա 1952 մանկավարժ
85 Մխիթարյան Աելիտա 1939 ինժեներ
86 Նազարյան Մելինե 1941 բուժքույր
87 Թագալյան Թ․ 1929 տնտեսուհի
88 Գրիգորյան Անահիտ 1952 տնային տնտեսուհի
89 Սարգսյան Վիրաբ 1968 վարորդ
90 Մանգոյան Կարինե 1956 մանկավարժ
91 Մանուկյան Րաֆիկ 1958 բանվոր
92 Եպիսկոպոսյան Սեդա 1957 ապրանքագետ
93 Գրայն Սիլվա 1955 արվեստաբան
94 Օհանյան Ամալիա 1946 հաշվապահ
95 Առաքելյան Ալվարդ 1954 մաքրուհի
96 Կիրակոսյան Սուսաննա 1948 ուսուցիչ
97 Կիրակոսյան Նորա 1939 ինժեներ
98 Առաքելյան Ռաֆիկ 1952 քարտաշ
99 Մարգարյան Նանուլի 1950 ապրանքագետ
100 Զախարյան Զոյա 1954 տնտեսուհի
101 Քիրաջյան Գոհար 1937 մետաքսագործ
102 Շամշյան Մարի 1960 տնային տնտեսուհի
103 Մազմանյան Գրիգոր 1979 ապրանքագետ
104 Մազմանյան Կարեն 1982 բանվոր
105 Մազմանյան Ավետիք 1981 ապրանքագետ
106 Գյումուջյան Իշխանուհի 1944 ընդհանուր բաժնի պետ
107 Ղուկասյան Ջիվանշիր 1932 զոդող
108 Բայադյան Վաչագան 1998 բանվոր
109 Քիփապազյան Դշխուհի 1931 բանվորուհի
110 Հաննեյան Գայանե 1962 տեսուչ
112 Հաննեյան Նարեկ 1994 իրավաբան
113 Մադաթյան Անուշ 1947 լաբորանտ
114 Միքայելյան Ֆրադ 1940 տնտեսագետ
115 Միքայելյան Արփինե 1981 լոգոպեդ

 

«Ավագ սերնդի միավորում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930