Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.
«Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»:
https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/2776482389132869
Կարդացեք նաև
ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը, որը նաեւ ՀՀ վարչապետի խորհրդականն է, այս առնչությամբ հայտարարություն է տարածել, թե ՀՖՖ նախագահն իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ. «Այսօր՝ 06.11.2019թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։
Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է»:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1054644894721775?__xts__[0]=68.ARCxkcMGVKFvMkomLBlitATkgs83hStvvaQZZOgcMiqrXJQF5veviJSyhebl25z7F78n6llD5xzDm2Uk8IBSXtHodYHijfkaZrKNbWcWbEZD4Faxm7RLF6PI0k0PQ8vS4g-kvi_LNKH4YSm-32jP3bPKtyU48xLTgeroI5RvMxOTJwTE7k1T9Db1i-6B1sSZUzr-sIP-BQe0BIYBDzdTpLS2Q6S0N1dIV_rBRgIBVO41oXq9QbGOEjojRZgRrDxcvinusH_0xzHgz9_BcyGwyQJ_6TzOA6yEHvws3u0lRHzVgcqP4FuEHQfkXLUNc1XOLo9qGDH4IWTONDzjezxStR4jSQ&__tn__=-R
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը նաեւ ՀՖՖ գործկոմի անդամ է՝ նույնպես արձագանքել է կատարվածին, նշելով. «ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»:
https://www.facebook.com/hakob.simidyan/posts/2589538434429359
«Իմ քայլը» խմբակցության քարտուղար, ՀՖՖ գործկոմի անդամ Հակոբ Սիմիդյանն այս առնչությամբ գրել է. «Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին»:
Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։
https://www.facebook.com/aren.mkrtchyan.5/posts/2539523406154630
ՀՖՖ գործկոմի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը նույնպես տարածել է Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը՝ չակերտելով «նշանակում» բառը»: