Ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց «Սինոփսիս» ընկերության հիմնադրման 15-ամյակին: Նա նշեց, որ «Սինոփսիս» ընկերության նման ընկերությունների մուտքը ողջունելի է, քանի որ Կառավարությունը ցանկանում է Հայաստանը տեսնել որպես ինժեներական մտքի եւ տեխնոլոգիայի երկիր:
Նրա խոսքերով, նման ընկերությունների ձեւավորումը, նման մասնագետների եւ աշխատանքային նման խավի ձեւավորումն է, որը Հայաստանում հանգեցրել է քաղաքական փոփոխությունների: Փաշինյանը նաեւ պարգեւներ հանձնեց ՏՏ ոլորտում Հայաստանի պետական կրթական մրցանակաբաշխության հաղթողներին:
Վարչապետն ասաց, որ առաջընթացի ամենակարեւոր պայմանը գիտելիք նկատմամբ պահանջարկի ձեւավորումն է: «Գիտելիքը եւ հմտությունը մեզ համար հնարավորի սահմաններն ընդարձակելն է…Շատ կարեւոր է, որ սակավամտության եւ պարզամտության պայքարում հնարավորինս տեսանելի արձանագրենք բացամտության հաղթանակը»,-ընդգծեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ