ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագրի ժամկետը մինչև 2020 թվականի. նոյեմբերի 30-ն է:
Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.
«Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»,-հայտարարել է ՀՖՖ նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ