«Սինոփսիս» ընկերությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում նշում է իր հիմնադրման 15-ամյակը: «Սինոփսիսի» նախագահ Չի-Ֆուն Չանը ներկայացրեց ընկերության ծրագրերը, ասաց այն ավելի քան 13900 աշխատակից ունեցող ընկերություն է, հավելեց, որ «Սինոփսիսն» առաջատար է մի շարք ոլորտներում: Նշեց, որ իր համար անչափ հետաքրքիր է աշխատել «Սինոփսիս Արմենիայի» հետ: Հիշեց, որ 15 տարի առաջ եկել է Հայաստան, ու հաճելիորեն զարմացել է հայ ճարտարագետների գիտելիքներով:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը եւս օրինակներով ներկայացրեց ընկերության հաջողությունները: Հավելեց, որ միայն Երեւանով չեն սահմանափակվելու եւ շուտով տարածվելու են Գյումրիում, որտեղ նախատեսում են մասնաճյուղ ունենալ: Միջոցառման վարողները, որ «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցներ են, հայտնեցին, որ առաջիկայում նաեւ «դեսանտ» են իջեցնելու Թումոյի շենքի վրա:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ ընկերությունը բազմաթիվ ձեռքերումներ է գրանցել, նաեւ կարեւորեց այն, որ իրենց լսում են, խորհուրդ են հարցնում, ինչը բավականին պարտավորեցնող է: Ուրախ լուրերից էլ խոսեց: Հավելեց, որ այս տարիներին անձնական դաշտում իր ամենաուրախ օրը իր թոռնիկների ծնունդն էր, իսկ աշխատանքային առումով այն օրը, երբ 2010-ին, երբ «Սինոփսիս Արմենիան» ԱՄՆ պետքարտուղարի կողմից մրցանակ ստացավ:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցեց «Սինոփսիս 15» միջոցառմանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ