Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիանա Գալոյան. Օրենքի նախագիծը ոչինչ չի պարտադրում, հարցը բուհերի ինքնավարության շրջանակներում է

Նոյեմբեր 06,2019 17:29

 ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի մեկնաբանությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ այս օրերին հնչող հայտարարությունների վերաբերյալ

Կարծում եմ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված որոշակի թյուրըմբռնում կա, քանի որ օրենքի նախագիծը ոչ թե արգելում կամ սահմանափակում է «Հայոց լեզվի», «Հայ գրականության» և «Հայոց պատմության» առարկաների դասավանդումը, այլ դրանց դասավանդումը համարում է  ոչ պարտադիր:

Դա նշանակում է,  որ յուրաքանչյուր բուհ կարող է ինքնուրույնաբար որոշել, թե որքանով է այս կամ այն առարկան ծառայում մասնագիտության և կրթական ծրագրերի վերջնարդյունքների ձևավորմանը:

Գործող օրենքը պարտադիր համարելով այդ  առարկաների դասավանդումը, այնուամենայնիվ որևէ ժամաքանակ դրանց դասավանդման համար չի սահմանում, ինչը նշանակում է, որ որոշ բուհերում առարկան կարող է դասավանդվել 1 կիսամյակ, մյուսներում՝ 4: Ավելին՝ նույնիսկ տնտեսագիտություն մասնագիտության տարբեր ուղղությունների համար հայոց լեզվի դասավանդումը կարող է ունենալ տարբեր նշանակություն:

Եթե օրինակ կառավարման, մարքեթինգի մասնագետների համար այն մեծ անհրաժեշտություն ունի՝ ընդհուպ մինչև հռետորական արվեստին տիրապետելը, ապա հաշվապահների և վիճակագիրների համար այդպես չէ:

Ուստի, այս հարցը բուհերի ինքնավարության շրջանակներում է, որը ավելի ընդունելի մոտեցում է, քան պարտադրանքը:

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930