Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 11-ից 16-ը մարզահավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս տարիքային խմբի 2021թ. ԵԱ ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կընդունի Իռլանդիայի հավաքականին, իսկ հինգ օր անց Կատանիայում, կհյուրընկալվի Իտալիային։
Հայաստանի Մ-21 հավաքականի ավագ մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Սևակ Ասլանյան՝ «Փյունիկ», Մարկ Գրիգորյան՝ «ՍՎՑ Ռիտցինգ» (Ավստրիա):
Կարդացեք նաև
Պաշտպաններ
Ալբերտ Խաչումյան՝ «Արարատ-Արմենիա», Արթուր Դանիելյան՝ «Արարատ-Արմենիա», Էդգար Գրիգորյան՝ «Նոա», Հովհաննես Նազարյան՝ «Նոա», Արման Մկրտչյան՝ «Լոռի», Արսեն Սադոյան՝ «Ուրարտու», Հրաչյա Գեղամյան՝ «Ուրարտու»:
Կիսապաշտպաններ
Ռաֆիկ Միսակյան՝ «Շիրակ», Ռուդիկ Մկրտչյան՝ «Շիրակ», Էրիկ Վարդանյան՝ «Ուրարտու», Հովհաննես Հարությունյան՝ «Արարատ-Արմենիա», Դավիթ Նալբանդյան՝ «Արարատ-Արմենիա», Արմեն Նահապետյան՝ «Արարատ-Արմենիա», Կարեն Մելքոնյան՝ «Ուրարտու», Էդգար Մովսեսյան՝ «Նոա»:
Հարձակվողներ
Աբրահամ Պորտուգալյան՝ «Երևան», Վահան Բիչախչյան՝ «Ժիլինա» (Սլովակիա), Արմեն Հովհաննիսյան՝ «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ