Վերջին շրջանում շատ է խոսվում հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ լիարժեք ներառելու մասին․ սա մարդասիրական մոտեցում է, բայց չտեսնողների նկատմամբ «խոսքը մնում է խոսք, և այս ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկվում», նշում է տեսողության խնդիր ունեցող Անուշ Մխիթարյանը։
Նա ընդգծում է՝ ծանր է հատկապես աշակերտների և ուսանողների վիճակը, որոնք դպրոցը ավարտելուց հետո չեն կարողանում աշխատանք գտնել և հոգալ իրենց ապրուստը։
«Մենք չենք կարծում, որ մեզ համար արտադրական տարբեր ձեռնարկություններում հնարավոր չէ մատչելի աշխատանք գտնել։ Պարզապես պետք է ազատվել այն կարծրատիպից, որ չտեսնող մարդը չի կարող աշխատել։ Մենք ունենք տրանսպորտի և տեղաշարժման հետ խնդիր, ինչպես նաև տարբեր հասարակական վայրերից օգտվելու խնդիր։ Տրանսպորտի մեջ պետք է ասվի կանգառների անունները, կայանատեղիները, ձայնային լուսացույցներ տեղադրվեն, նաև ծայրամասերում լինեն, սրանք նախապայմաններ են, որպեսզի կույրը կարողանա քայլի»։
Կույրերի միավորման մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը ևս անհանգստացած է տեսողության խնդիր ունեցող անձանց խնդիրներով։ Նա համոզված է, որ նրանց համար պետք է մշակութային կենտրոններ լինեն, որպեսզի նրանք կարողանան ինտեգրվել հասարակական կյանքին։ Յուրի Ավետիսյանն ընդգծում է, որ տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց թիվը պաշտոնապես 5-6 հազար է նշվում, բայց իրականում ավելի մեծ է, քանի որ շատերը գրանցված չեն։
Կարդացեք նաև
Ի դեպ՝ կույրերի միջազգային օրվան ընդառաջ նախատեսվում են միջոցառումներ, որոնց մասնակցություն կունենան տեսողության խնդիր ունեցող անձինք՝ ներկայացնելով երաժշտական համարներ։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: