«Թիկունք թիկունքի տված՝ իրար պաշտպանում եք, դա շատ ամոթ է…երեսուն հոգի եք, տղամարդկություն չունեցաք ասելու, թե ում կրակոցով է եղել այդ ամենը»,-2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող Սասնա ծռեր խմբի գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրյալ, խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանին հարցեր ուղղելիս ասաց ՊՊԾ գնդում զոհված ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը:
«Երեսուն հոգուց մեկդ չի կանգնում պարզ ճակատով, տղամարդավարի ասի, որ ինքն է կրակել: Մեկը մեկի վրա է գցում, մեկը մյուսին պաշտպանում: Սիրուն, հռետորական խոսելով չի միայն, ամաչեք ձեր արածից»,-նկատի ունենալով ամուսնու մահվան հանգամանքը՝ կոչ արեց նա «Սասնա ծռերին»:
Վարուժան Ավետիսյանն արձագանքեց. «Դուք ցանկանում եք ստանալ ձեզ հարմար պատասխաններ»:
Հասմիկ Ոսկանյանը չհամաձայնեց. «Իմ ամուսինն ինձ ասել է այն, ինչ պետք է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ