Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վազգեն Մանուկյանը երբեք հենց այնպես հրաժարական չի տա, եթե Նիկոլը չասի` հրաժարական տուր». Արշակ Սադոյան

Նոյեմբեր 06,2019 16:26

«Վազգեն Մանուկյանը երբեք ինքը հենց այնպես հրաժարական չի տա, եթե Նիկոլը չասի հրաժարական տուր»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:

Նա կարծիք հայտնեց, եթե ՀՀ կառավարությունը չի ուզում աշխատել Հանրային խորհրդի հետ, իմաստ չունի այդ կառույցի աշխատանքը: Արշակ Սադոյանն ասաց, որ դեռ հույս ունի՝ թեկուզ լրագրողների օգնությամբ այսօրվա ջահելների ուղեղներում կկաթեցնեն, թե ինչքան կարևոր է այդ համագործակցությունը:

Արշակ Սադոյանն ասաց, որ որոշ հարցերում Վազգեն Մանուկյանի որոշակի հայացքներ ինքը չի կիսում. դա իր գործն է, բայց մյուս կողմից նշեց. «Ես երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը և՛ Վազգեն Մանուկյանի հակառակորդները, և՛ նա փորձեն իրենց կամքն ինձ թելադրել»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որոնց հիման վրա Վազգեն Մանուկյանի անունը կապվում է հոկտեմբերի 27-ի հետ՝ Արշակ Սադոյանն ասաց. «Խորը համոզված եմ, որ այդ հանցագործությունը պատվիրված էր շատ հզոր ուժերի կողմից՝ միաժամանակ օգտագործելով Հայաստանում այն մարդկանց անձնական շահերը, որոնք դրանցից օգտվում էի: Սակայն ես փաստեր չունեմ, որ պնդեմ: Անհիմն է ամերիկյան գործոնը շահարկելը: Ռուսական գործոն, Ռոբերտ Քոչարյանի գործոն ռեալ հնարավոր է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930