Լրահոս
Օրվա լրահոսը

«Գտանք ուսադիրները, տվինք Օսիպյանին, բայց նա հրաժարվեց». Վարուժան Ավետիսյան

Նոյեմբեր 06,2019 16:13

«Նրանց բաց ենք թողել հիվանդ լինելու, վատառողջ լինելու, ամուսնանալու կամ նշանվելու պատրվակներով: Բացի այդ, մենք ուղղակի նրանց պարբերաբար ազատ էինք արձակում: Ի վերջո, բոլորին թողել ենք՝ առանց խտրականության»,-2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստում այսօր ցուցմունք տալիս անդրադառնալով դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին, թե ինչ հանգամանքներում են բաց թողնվել պատանդառված ոստիկանները, ասաց գործով  մեղադրյալ, խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

«Երբ մեր մոտ մնացել էին Օսիպյանը, Վարդան Եղիազարյանը եւ եւս երկու բարձրաստիճան ոստիկան, ասել էինք, որ հաղորդակցվելու համար կապ ենք ուզում: ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն, որը կատարվեց մասամբ: Ռեժիմը դրսեւորեց իր դավադիր բնույթը եւ խաբեց՝ ասելով, որ կշարունակեն կապով ապահովել: Մինչեւ կապի կետի ստեղծումը մենք եւս երկու ոստիկանի ազատ արձակեցինք: Իսկ Վարդան Եղիազարյանին եւ Վալերի Օսիպյանին արձակեցինք, երբ ակնհայտ էր, որ կապի կենտրոնի ստեղծման աշխատանքն արդեն սկսվում է»,-պատմեց Վարուժան Ավետիսյանը:

Նա շեշտեց՝ մինչեւ կապի կենտրոնի մասին պայմանավորվածությունն են բաց թողել բարձրաստիճան ոստիկաններին՝ նրանց իսկ կյանքի համար անհանգստանալով:

Դատախազի հարցադրումներին ի պատասխան Վարուժան Ավետիսյանը նաեւ վստահեցրեց, որ իրենց մոտ եղած ոստիկանների հանդեպ որեւէ բռնություն չի գործադրվել:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք Ավետիսյանը տեսե՞լ է այն ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ ուսադիրները պոկված վիճակում: Վարուժան Ավետիսյանը դրական պատասխան տվեց, նաեւ ասաց, որ տարածքից գտել են ուսադիրները, տվել Օսիպյանին, բայց նա հրաժարվել է:

Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ ոստիկանների հետ խմբի անդամների փոխհարաբերությունները դրական են եղել, միասին զրուցել են, լողացել գնդի տարածքում գտնվող լողավազանում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930