Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանի ճակատին չի մնալու զինվորի «տուշոնկան». Լեւոն Բաղդասարյան

Նոյեմբեր 06,2019 16:08

«Կամ դատարանն ուղղորդվում է մի ծառայության կողմից, որի մասին վարչապետը տեղյակ չէ, կամ էլ պետական իշխանական ամենաբարձր մակարդակում փորձում են իրականացնել ընտրովի արդարադատություն, որն անթույլատրելի է:  Լիահույս եմ, որ առաջինը դա չպետք է թույլ տա դատական իշխանությունը»,-«Ազդակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի գործին՝ ասաց նրա շահերի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Մանվել Գրիգորյանի ճակատին չի մնալու զինվորի «տուշոնկան», նրա ճակատին արդեն իսկ կա Արցախի հերոսի հանգամանքը: Իրավական «բեսպրեդելը» պետք է բացառել: Ակնկալում եմ գործադիր իշխանության աջակցությունն այս հարցում»,-նշեց փաստաբանը:

Լեւոն Բաղդասարյանն անդրադարձավ հարցադրումներին, թե որտեղի՞ց Մանվել Գրիգորյանին հարյուրից ավելի միավոր գույք, որին համարժեք գումարն արդեն փոխանցվել է դատարանին՝ որպես վնասի փոխհատուցում: «Հարցի իրավական պատասխանը մենք ունենք: Այս փուլում նա իր ողջ կարողությունն է դրել՝ ասելով՝ «վերցրեք ամբողջը, եթե կապացուցվի իմ մեղքը»,-ասաց Լեւոն Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս գեներալիտետի մասին նկատառմանը, որ չնայած որոշ դատական գործերով անցնում են գեներալներ, բայց չպետք է մոռանալ, որ օրենքի առաջ բոլորն են հավասար, Լեւոն Բաղդասարյանն ընդգծեց. «Համամիտ եմ, կապ չունի՝ անձը գեներա՞լ է, թե շարքային մշակ: Բայց ես բարձրաձայնում եմ, որ տեղի է ունենում ընտրովի արդարադատություն»:

https://www.facebook.com/aravot.am/videos/550793375740107/

Բաղդասարյանը նկատեց. «Ո՞րն է պատճառը, որ Մանվել Գրիգորյանը նման ծանր հիվանդություններով պահվում է կալանքի տակ: Եթե նրա զազրելի մեղադրանքը կապացուցվի, ամենաբարձր պատիժը թող ստանա, բայց թույլ տվեք անձն արժանապատիվ մասնակցի նիստերին: Մահացու վիճակում չի կարելի մարդուն կալանքի տակ պահել եւ ասել, թե արդարադատություն է իրականացվում»:

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է  ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930