Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ երիտասարդները արկղեր տարան, որ նախարարը իրերը հավաքի ու հեռանա

Նոյեմբեր 06,2019 15:47

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ցույց իրականացրեց ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանք դատարկ արկղեր էին բերել, որպեսզի դրանք լցվեն Արայիկ Հարությունյանի անձնական իրերով: «Մենք այնքան բարեկիրթ ենք, որ առանց իր թույլտվության չենք մտնի իր աշխատասենյակ, դրա համար արկղերը կթողնենք այստեղ, որ իր բոլոր իրերը տեղավորի ու հեռանա»,-ասաց ցուցարարներից մեկը:

«Մենք իր դեմ ոչինչ չունենք, ուղղակի ուզում ենք օգնել, որ պատվով հեռանա…Ես հարկատու եմ, իմ վճարած հարկերով այս երկրում բազմաթիվ իրադարձություններ պետք է լինեն, որոնք պետք է նպաստեն Հայաստանի հզորացմանը: Ես մեծ հաճույքով եմ այդ հարկերը վճարում, բայց չեմ հանդուրժի, որ իմ հարկերով սեռափոխվածի միասին ֆիլմ նկարվի, ընդ որում այդ մարդը Հայաստանը լքել է եւ Հոլանդիայում է ապրում, իսկ կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարոտ են… Նախարարն անցել է կարմիր գիծը` հայրենիք, հայ, ազգ, այդ հասկացությունների հետ խնդիր ունի նախարարը, եւ ինձ դուր չի գալիս իր վարած քաղաքականությունը»,-ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամը: Ապա կոչ արեց, որ նախարարը մի օր կրկին մետրոյով երթեւեկի եւ հարցնի` ուզո՞ւմ են իրեն նախարար տեսնել:

Դաշնակցական երիտասարդները համոզված են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ արագ պետք է նոր նախարար նշանակի, քանի որ նրանց ձեւակերպմամբ, Արայիկ Հարությունյանը չի կարող ազգային պետությունում նախարար աշխատել:

«Եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, նախաձեռնությունը կցրվի, ես կգնամ գործի, ընկերներս էլ դասի, որովհետեւ ոչ ոք պարապ չի»,-ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ակտիվիստներից մեկը: Ապա հավելեց, որ Արայիկ Հարությունյանի մի քանի հետեւողական քայլերը եկել են ապացուցելու, որ նա չի կարող լինել ՀՀ ԿԳՄՍ նախարար. «Հայաստանում կան կարմիր գծեր, որոնք բոլորիս համար են, հատկապես պաշտոնյաների, եւ եթե անցնում ես այդ կարմիր գիծը, դու այլեւս նախարար չես կարող լինել, դու սովորական քաղաքացի ես»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930