ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե մրցաշրջանն ավարտվում է, 2019 թվականի 10 լավագույն մարզիկներին որոշելու կարգի մեջ փոփոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ՝ նկատի ունենալով, որ SMS քվեարկությունները, անկախ սահմանված տոկոսային հարաբերակցության չափից, խիստ դժգոհությունների առիթ են տալիս եւ, ըստ էության, խանգարում են արդար ընտրությանը, պատասխանեց.
«Նմանատիպ կարծիք մենք արդեն մի քանի անգամ լսել ենք, SMS քվեարկության մասով մտահոգություն կա: Ամեն դեպքում այս տարի դեռեւս լավագույն մարզիկների ընտրության կարգի մասին հայտարարությունը չի տարածվել: Հենց կարգը հրապարակվի, կտեսնենք: Բնականաբար, մենք ապահովելու ենք առավելագույն անաչառություն ու արդարություն»:
Ճշտող հարցին, թե հրապարակվելուց հետո այն որպես պաշտոնական փաստաթուղթ փոփոխության ենթական չի լինի, հիմա է պետք ընտրության կարգի շուրջ կողմնորոշվել, փոխնախարարը պատասխանեց. «Այս պահին քննարկման փուլում է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ