Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծաղկաձորի «Գոլդեն փելեսը» մինչեւ դեկտեմբեր աճուրդով կծախեն. Նախնական գինը՝ 16.5 մլն դոլար

Նոյեմբեր 06,2019 13:54

Պետգույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցով արդեն հետաքրքրվողներ կան. «Մենք պատրաստվում ենք աճուրդի տարբերակով այն անել, հուսով ենք, կառավարության որոշման նախագիծը շուտով կընդունվի՝ աճուրդով վաճառքի վերաբերյալ»:

Նա ասաց, որ «Գոլդեն փելեսով» հետաքրքրվողները հիմնականում են հայազգի մեր քաղաքացիներն են, որոնք ապրում են ՀՀ-ից դուրս. «Նրանց թիվը կարծես ավելանում է: Նման խոսակցությունները նպաստում են դրան, կլինեն մարդիկ, ովքեր չեն հայտարարել իրենց հետաքրքրվածության մասին, միգուցե աճուրդ հայտարարելուց հետո ի հայտ գան»:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորները նույնպես հետաքրքրվում էին «Գոլդեն փելեսի» ճակատագրով: «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը հարցրեց՝ հնարավոր չի՞ մինչեւ Նոր տարի այդ հարցը լուծել, գոնե վարձակալության տալ, որովհետեւ եթե հյուրանոցը գործի, գործող հյուրանոցն ավելի թանկ կարող են վաճառել, քան չգործողը:

Նարեկ Բաբայանն էլ պատասխանեց. «Հանձնման-ընդունման աշխատանքները հիմա ավարտվել են, աճուրդով վաճառք իրականացնելու նախագիծը հուսով եմ արագ կընդունենք ու նոյեմբերի վերջ կամ դեկտեմբերի սկիզբ հնարավոր կլինի աճուրդ իրականացնել: Ասեմ, որ հետաքրքրվողներ կան, 16,5 մլն դոլար է նախնական գինը: Մասնակիցներ հուսով եմ կլինեն, աճուրդը տեղի կունենա ու մութ սցենարների ստիպված չենք լինի անդրադառնալ: Հիմա ջեռուցումը կապահովի մինիմալ ձեւով, որ խնդիրներ չծագեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930