Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Հանապազօրյա հացը միայն նախարարաց, փոխնախարարաց եւ դատավորաց համար չէ»

Նոյեմբեր 06,2019 13:13

«Հայոց լեզվի վերջին տպագիր բառարանը` Էդուարդ Աղայանի երկհատոր բացատրական բառարանը արտացոլում է 50-ականների բառապաշարը, դրանից հետո Հայաստանում որեւէ բառարան չի տպվել, ես դա համարում եմ ազգային թշվառության եւ անկման ապացույց»,-ասաց ուսանողների ցույցին միացած ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանը:

«Նիկոլ Փաշինյանն իր լայվում խոսում էր դասագրքերի բացակայության մասին, իսկ ո՞վ պետք է այդ դասագրքերը թարգմանի, եկեք խոսենք ֆինանսավորման մասին: Ես ինքս անցյալ տարի ավարտեցի Հայոց լեզվի պատմության դասագիրքը: Մոտ 400 էջ աշխատանք եմ գրել, դա դժվար աշխատանք է ու դրա դիմաց համարյա ոչինչ չես ստանում: Ո՞ր մասնագետը պետք է տնտեսագիտության, իրավագիտության, ճարտարապետության դասագրքերը թարգմանի, նա, ով լավ տիրապետում է իր գիտության հայերենին: Եթե մենք այսպես հարվածում ենք հայերենին, հետեւաբար չեն լինի մասնագետներ, որոնք կթարգմանեն:

Եթե Հարվարդի համալսարանի գրադարանը տեսնեք, այն աշխատանոցները, որտեղ ուսանողները եւ դասախոսները կարող են գործել, բոլորս կնախանձենք: Ես ուրախ կլինեի, եթե դրա գոնե 1 տոկոսն ապահովեին: Գնացեք եւ տեսեք, թե մեր ՀՆԱ-ից գիտությանն ու կրթությանն ինչ է հասնում»,-տարակուսանք հայտնեց Նարինե Դիլբարյանը: Նա փաստեց, որ 400 էջ դասագիրք գրելու համար շուրջ 60 000 դրամ է ստացել:

«Եթե մեր երկրում գնահատվում է նախարարի աշխատանքը, փոխնախարարի, դատավորի, դատախազի, իսկ գիտնականի՞ աշխատանքը երբ է գնահատվելու: 140 000 դրամով մենք անընդհատ կարո՞ղ ենք թարգմանել եւ պահել սեփական ընտանիքը: Փոխանակ այդպիսի գործերով զբաղվես, դու ստիպված մասնավոր պատվերներ ես վերցնում… Հանապազօրյա հացը միայն նախարարաց, փոխնախարարաց եւ դատավորաց համար չէ»,-շեշտեց ԵՊՀ դասախոսը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930