Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Պետրոսյան. Այս պահին չէի ուզի քաղաքական թեմայով խոսել, որովհետեւ մեր կյանքն առանց այդ էլ բավական քաղաքականացված է. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 06,2019 12:40

Երգիչ, դերասան, սթենդափեր Հայկ Պետրոսյանը վերջերս օնլայն տիրույթում հանրությանը ներկայացավ նոր նախագծով, որը կոչվում է «Մի խոսքով»։ Առաջին թողարկումը հայերիս երաժշտական ճաշակի մասին է։ Հայկը սրճարանում զրուցում է երկու հոգու հետ, հումորային հարցադրումներ է անում, մեկնաբանություններ, որոնք մտածելու առիթ են տալիս։ Հոլովակի վերջում դիտողի համար այդպես էլ հանելուկ է մնում՝ ընկերներն իրական էին, թե երեւակայական. կադրում Հայկը միայնակ է մնում, եւ այնպիսի տպավորություն է, թե նա զրուցում էր ինքն իր հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը Հայկի հետ զրուցել է նոր նախագծի եւ հետագա անելիքների մասին։

– «Մի խոսքով»-ը տեւակա՞ն է լինելու, սպասե՞նք անդրադարձ, օրինակ, հասարակական-քաղաքական թեմաների։

– Անպայման շարունակական, երկարատեւ է լինելու նախագիծը։ Արդեն 8 հոլովակ նկարել ենք։ Նախագիծը երեք սեզոնից է բաղկացած լինելու։ Ամեն սեզոն ունենալու է իր ոճը։ Հիմա փակագծերը չեմ ուզում բացել։ Միայն կասեմ, որ հաջորդ երկու թեմաները կոչվելու են «Մի խոսքով, հեռախոս», «Մի խոսքով, ամեն ինչ արագ է զարգանում»։ Տարբեր թեմաներ են արծարծվելու։

Նախագծի առաջին նպատակը ունկնդրին զվարճացնելը չէ, թեպետ տպավորությունը կարող է հակառակը լինել։ Կան հոլովակներ, որոնցում բավական լուրջ թեմաներ են շոշափվելու։ Քաղաքական թեմաների էլ անպայման կանդրադառնանք, ունեմ նման սցենարներ։ Կան դեպքեր, երբ բուն թեման քաղաքական չէ, բայց տեքստում առկա են նաեւ քաղաքական հումորներ։ Պարզապես այս պահին չէի ուզի քաղաքական թեմայով խոսել, որովհետեւ մեր կյանքն առանց այդ էլ բավական քաղաքականացված է։ Թեմաները բազմաթիվ են՝ կենցաղային, մշակութային, հասարակական, քաղաքական, բայց ինձ համար ամենակարեւորը մարդու թեման է, անհատի եւ հասարակության առնչությունների թեման։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930