Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց Մանվել Գրիգորյանին 109 միավոր անշարժ գույք. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 06,2019 12:11

Երեկ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանը որոշել է իրեն պատկանող 109 միավոր անշարժ գույքը փոխանցել դատարանի դեպոզիտային հաշվին որպես պատճառված վնասի փոխհատուցում։ Դատարանը կփոխի նրա խափանման միջոցը, թե ոչ՝ հայտնի չէ, բայց Մանվել Գրիգորյանի այդ քայլը հասարակությանը ստիպում է կրկին անդրադառնալ այն հարցին, թե որտեղի՞ց նրան 109 միավոր անշարժ գույք։ Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս պատահեց, որ արցախյան պատերազմի մասնակիցներից մի քանիսը կարողացան «կապիտալիզացնել» իրենց մարտական անցյալն ու հսկայական հարստություն կուտակել՝ Հայաստանն ընկալելով որպես ռազմավար ու վերցնելով այն ամենը, ինչ իրենց դուր է գալիս։

Ի վերջո՝ միայն Մանվելը չէ, որ այդպես է վարվել։ Մեծ հաշվով՝ Ռոբերտ Քոչարյանն էլ է այդպես վարվել. Հայաստան է եկել որպես «արցախյան պատերազմի հերոս», շահարկելով դա՝ դարձել նախագահ, կարճ ժամանակում վերցրել այն ամենը, ինչ իրեն դուր է եկել ու նույնիսկ հրապարակավ կասկած հայտնել, որ Հայաստանում իրենից բացի այլ տղամարդ էլ կա։ Նրա ունեցածը, վստահաբար, «109 միավոր անշարժ գույքից» ավելին է (ինքն ասում է, որ ՀՀ- ում իր ընտանիքի կարողությունների չափ կարողություն ունի եւս 200 ընտանիք), բայց այդ ունեցվածքը որեւէ դատարանի դեպոզիտային հաշվին փոխանցելու փոխարեն նրա կողմնակիցներն այս օրերին Հայաստանի տարբեր մարզերում ու Արցախում ի պաշտպանություն «շեֆի»՝ ստորագրահավաք են անցկացնում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930