Նախկին սոցապնախարար Արթուր Գրիգորյանը երեկ բյուջեի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցչից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այն, որ 18 նախարարություններ միավորվեցին՝ դարձան 12, բայց այս միավորված կառույցների հաստիքները ոչ միայն չպակասեցին, այլեւ ավելացան։ Չէ՞ որ, ըստ կառավարության հավաստիացումների, նախորդ տարվա կառուցվածքային փոփոխությունների արդյունքում պետք է վերանային տարբեր նախարարություններում կրկնվող հաստիքները, պաշտոնները, գործառույթները օպտիմալացման ու տնտեսումների արդյունքում կրճատվեին, որ բյուջեից ծախսերը նվազեին։
Իրոք որ, մաթեմատիկային ու «բնությանը դեմ» երեւույթ է տեղի ունեցել։ Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ 2020 թվականի բյուջեով 2018-ի համեմատ 820 հաստիք էր ավելի, 2019-ի համեմատ՝ մոտ 628։ Այս հանելուկին ֆինանսների նախարարության ներկայացուցիչը պատասխանեց՝ ասելով, որ օպտիմալացումը դեռ չի վերջացել, եւ ենթադրում են, որ ավարտվելու է 2021-ին։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյան էլ արձանագրեց. «Փաստորեն, գնաց նախարարությունների խոշորացում, որոշ նախարարություններ դարձան 3-4 նախկինների, այսպես ասած՝ իրավահաջորդը եւ, այո, այդ ժամանակ բերվում էին փաստարկներ, որ այլ հավասար պայմաններում պետք է իրար կրկնող՝ դուբլյաժ անող գործառույթներ ունեցող վարչությունները միավորվեն։ Եվ միավորվելուց, բնականաբար, շատ հաստիքներ պետք է կրճատվեին։ Այլ հարց է, թե քանակի կամ ծախսերի առումով աշխատավարձի տնտեսո՞ւմ կգնա, թե՞ բարձրացում։ Հիմա շատ անորոշ է։ Եվ Ձեր այդ հարցի պատասխանը հիմա էլ չկա։ Միգուցե պատճառն այն է, որ պրոցեսը չի ավարտվել»։
Ամեն դեպքում, Ատոմ Մարգարյանն ունի հարցի պատասխանը, թե ինչու այդպես ստացվեց կամ, ինչպես ռուսներն են ասում՝ хотели как лучше. а получилось как всегда։ Պատճառը, ըստ նրա, այն է, որ կառավարությունը չի ունեցել կառուցվածքային փոփոխությունների կոնցեպտ, եւ տեղի չի ունեցել այդ գործառույթների բնականոն ինտեգրում։
Կարդացեք նաև
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում