Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետին ի՞նչն է գոհացրել, որ ժամկետից շուտ մենք կորցրինք այդ կարեւոր պո՞ստը, թե՞ որ Բելառուսն է հիմա նախագահելու. «Հրապարակ»

Նոյեմբեր 06,2019 11:03

Նիկոլ Փաշինյանը ելույթում, որը հետո հաղորդագրության տեսքով տարածվել է, մեր ուշադրությունը գրավեց հետեւյալ հատվածը. «Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ կազմակերպության անդամ երկրներին հաջողվել է համաձայնության հասնել կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցում, եւ նշել, որ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է որոշակի իրավական փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կարգավորումներում, որպեսզի կոնկրետ նախատեսված լինեն բոլոր իրավիճակները՝ հստակ լուծումներ գտնելու համար։ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ դա եւս կբարձրացնի կազմակերպության արդյունավետությունը»։

Փորձեցինք հասկանալ՝ ե՞րբ է ձեռք բերվել այդ համաձայնությունը եւ ո՞ւմ շուրջ է ձեռք բերվել, ո՞վ պետք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինի Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին, որին ՀՀ նոր իշխանությունները վաղաժամ հետ կանչեցին՝ Մարտի 1-ի գործով նրան մեղադրանք առաջադրելով։ Հիշեցնենք. 2018 թ. նոյեմբերի 2-ից Խաչատուրովն այլեւս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չէ, նրա պաշտոնը թափուր է մինչ օրս, մինչդեռ նրա պաշտոնավարման ժամկետը պետք է լրանար 2020-ին։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախընտրեց նրան հետ կանչել ու քրեական հետապնդման ենթարկել՝ ժամկետից շուտ կորցնելով ՀԱՊԿ-ում այս կարեւոր պոստը։ Հիմա այս պոստը, ռոտացիոն կարգով, պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը։

Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու համար կապ հաստատեցինք վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ։ Կարապետյանը նախ հիշեցրեց, որ դեռեւս մայիսի 28-ին, երբ վարչապետը Հայաստանում ընդունում էր Բելառուսի ներկայացուցչին, արդեն հայտարարվել է համաձայնության մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ։ Իսկ ինչո՞վ է դա մեզ գոհացնում, ավելի ճիշտ՝ վարչապետին, որ մեր փոխարեն ժամանակից շուտ Բելառուսի ներկայացուցիչն է ղեկավարելու այդ կառույցը։

«Իսկ ի՞նչ էիք դուք մտածում, որ քրեական հետապնդման հանգամանքը ճիշտ կլիներ, որ անտեսվե՞ր։ Մեր հանրությունը դա ճիշտ կհամարեր, որ այդ հանգամանքն առկա լինելով՝ մենք ա՞չք փակեինք դրա վրա»,- ասաց Կարապետյանը՝ զրույցը տեղափոխելով այլ հարթություն։ Նկատեցինք, որ արձանագրում ենք փաստը, իսկ մնացածը թող հանրությունը գնահատի, եւ կրկնեցինք հարցը՝ վարչապետին ի՞նչն է գոհացրել, որ ժամկետից շուտ մենք կորցրինք այդ կարեւոր պո՞ստը, թե՞ որ Բելառուսն է հիմա նախագահելու։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930