Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացած երկրների փորձը՝ համացանցում ատելության խոսքի դեմ կարգավորումների մեզ թույլ կտա զերծ մնալ սխալներից. Աշոտ Մելիքյան. «Ժամանակ»

Նոյեմբեր 06,2019 11:05

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Համացանցի ազատության մասին տարեկան զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը աննախադեպ առաջընթաց է գրանցել և Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ հորիզոնականը: Ըստ զեկույցի՝ Հայաստանը այն 3 երկրներից մեկն է, որը 2019-ին գրանցել է ամենամեծ առաջընթացը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Freedom House-ի զեկույցը օբյեկտիվ է։ Իրավապաշտպան կազմակերպությունը գնահատում է հնարավորությունները և իրողությունը, օգտատերերի՝ համացանցից օգտվելու և ազատ արտահայտվելու հնարավորությունը։ «Այս առումով Հայաստանը շատ առաջ է ընկել և պետք է ընդունել, որ դրա վառ արտահայտումը հենց թավշյա հեղափոխությունն էր, որը իսկապես իրականացվեց համացանցի և օնլայն լրատվամիջոցների շնորհիվ։ Այս գործընթացը, իհարկե, չէր կարող չգնահատվել, չնկատվել միջազգային կառույցների կողմից։ Այն հանգամանքները, որոնք զեկույցի հեղինակները նշել են, այն է՝ բռնությունների բացակայությունը, ինտերնետի հասանելիությունը, բովանդակության վրա իշխանությունների ազդեցության բացակայությունը։ Սրանք այն էլեմենտներն են, որոնց հիման վրա ձևավորվել է վերջնական գնահատականը»,- ասաց Մելիքյանը։

Ըստ մեր զրուցակցի, այլ հարց է, որ այդ ազատությունից օգտվում են շատերը, և հաճախ բանը հասնում է սանձարձակության, բայց դա արդեն միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատման չափորոշիչների մեջ չի մտնում։ «Կարծում եմ, որ այդ սանձարձակության դրսևորումները նկատել են նաև միջազգային կառույցում և եթե դա չլիներ, գուցե համացանցի ազատությունն էլ ավելի բարձր գնահատվեր, բայց Freedom House-ի համար կարևորը ինտերնետ տիրույթի հասանելիությունն է, դրանից օգտվելու հնարավորությունները, սահմանափակումների բացակայությունը և բովանդակության վրա իշխանության ազդեցություն չունենալը։ Դրա համար, ես կարծում եմ, որ գնահատականը օբյեկտիվ է»,- ընդգծեց ԽԱՊԿ նախագահը։

Ինչ վերաբերում է համացանցում առկա սանձարձակությանը, ատելության խոսքի քարոզին, ապա արդեն պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի։ «Մենք գիտենք, որ զարգացած ժողովրդավարական երկրները այդ խնդիրների առաջ ևս կանգնած են և առաջին քայլերն են անում։ Մենք պետք է տեսնենք, թե այդ քայլերը ինչ արդյունք են տալիս, արդյոք դրանք չեն վնասում խոսքի ազատությանը։ Պետք է սպասել, տեսնել՝ ինչ արդյունք է լինում։ Առաջ ընկնելով՝ կարող ենք սխալվել։

Զարգացած երկրների փորձը մեզ թույլ կտա զերծ մնալ սխալներից։ Եթե նրանք հիմա սխալվեն, մենք ապագայում հնարավորություն կունենանք շրջանցել այդ սխալները։ Եթե նրանք հաջողվի միջոցներ ձեռնարկել համացանցում գտնել այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն ատելության խոսքի քարոզը, ատելության խոսքի տարածումը, ապա մենք կարող ենք այդ փորձը կիրառել նաև մեզ մոտ։ Բայց առայժմ այդ ուղղությամբ դեռ գործնական քայլեր չկան»,- եզրափակեց Մելիքյանը՝ ավելացնելով, որ ատելության խոսքի այս դրսևորումները, անհանդուրժողականության դրսևորումները աստիճանաբար «կնստեն», իսկ եթե դա չարվի, ապա կարիք կլինի արդեն օրենսդրական կարգավորման։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930