«Համազարկ վասն նահատակյաց» գիրքը, լույս է տեսել ի շնորհիվ Մելսիդա Հակունցի և 83 հեղինակի. գիրքը քառօրյա պատերազմի մասին է, որի համահեղինակը ապրիլի 11-ին ներկա գտնվելով Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կազմակերպած «Քառօրյա կյանք» խորագիրը կրող միջոցառմանը, որը նվիրված էր ապրիլյան պատերազմի մասնակիցներին, որոշել էր գիրք հրատարակել այդ մասին և առաջարկել էր գրչակից ընկերներին մասնակցել և օգնել իրեն: Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Համազարկ վասն նահատակյաց» գրքի շնորհանդեսը, իսկ դրա համահեղինակ Մելսիդա Հակունցը նշեց, որ այնքան էր տպավորվել միջոցառման ժամանակ հնչած կարմիր կակաչներ երգից, որ դիմել է Ռուբեն Հախվերդյանին և նրա «Կարմիր կակաչներ» երգը առաջին անգամ տպվել է գրքում: Մելսիդա Հակունցը, 83 հեղինակի հետ հրատարակել է մի գիրք, որը նվիրված է քառօրյա պատերազմին և անմահ հերոսներին:
Մելսիդա Հակունցը, այնքան էր հավանել Բրյուսովում տիրող մթնոլորտը, որ առիթը բաց չէր թողել և այս տարի ընդունվել էր համալսարան: Այժմ, նա Բրյուսովի լրագրության հեռակա բաժնի ուսանող է:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Բրյուսովում կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա էին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Գրիգոր Գրիգորյանը, գեներալներ, և բազմաթիվ գրքերի հեղինակ Մելսիդա Հակունցը, որը միջոցառման կազմակերպիչ, ռեկտորի խորհրդական Մարինա Աբրահամյանին նվիրել էր «Գրական մեղեդիները» ալմանախ (ոչ պարբերական գրական ժողովածու), «Սիրո հուր», «Գրական մեղեդիներ» Թ ալմանախ գրքերը, որոնք նվիրաբերվել էին Բրյուսովի գրադարանին և ցանկացողները կարող են վերցնել, ընթերցել:
Նոնա Ղազարյան