Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Բաթումում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում առաջին խաղատախտակի առջև ութ հնարավորից վաստակելով 5 միավոր՝ արժանացել է անհատական արծաթե մեդալի: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Լավագույն արդյունքը ցույց է տվել Ռուսաստանի հավաքականի անդամ Դմիտրի Անդրեյկինը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ