Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանի խորհրդականը կոռումպացվածության հասնող թայֆայականության մեջ է․ Սարհատ Պետրոսյան. «Ազատություն» ռ/կ

Նոյեմբեր 05,2019 19:40

«Ազատությունն» իր տաղավարում հյուրընկալել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանին:

«Ազատություն»․ – Հատկապես ուշադրության արժանացավ Ձեր հայտարարության տեքստում, որ Դուք այլևս չեք կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: Կոռուպցիան քրեորեն պատժելի արարք է, և նման հայտարարություն անելու համար Դուք առնվազն փաստեր պետք է ներկայացնեք: Հատկապես, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը արդեն առիթ ունեցել է ասելու, որ առաջին անգամ է լսում նման բան, Դուք հրաժարական տալուց առաջ իրեն հանդիպել եք և այս մասին չեք բարձրաձայնել: Նույնիսկ լրագրողներիս խնդրում էր, որ Ձեզ հարցնենք՝ այդ ի՞նչ կոռուպցիայի մասին է խոսքը:

Պետրոսյան․ – Ես կոռուպցիա բառը չեմ օգտագործել: Ասել եմ՝ կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: Այսօր Ավինյանի խորհրդական հանդիսացող նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը (խոսքը Ավետիք Էլոյանի մասին է), համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր և իրեն պատկանող ընկերությունը անմիջապես ներգրավված է այս բոլոր գործընթացներում: Դրա մասին տեղյակ են բոլորը, տեղյակ է Ավինյանը, ես ինքս այդ մասին ասել եմ: Դրա մասին տեղյակ է ողջ ճարտարապետական հանրույթը, որը բերանը բաց նայում է, ասում է՝ չհասկացանք, եթե նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ որևէ պաշտոնյա, որը կարող է․․․ այդպես բաց չէր հայտարարում, բայց հենց «Ազատություն» ռադիոկայանում ինֆորմացիա է եղել, որ այդ պետական պաշտոնյան նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է, իսկ շահերի բախման երևույթը ես շատ հանգիստ կարող եմ վերաձևակերպել և ասել, որ դա կոռումպացվածության հասնող թայֆայականություն է:

«Ազատություն»․ – Իրավական լեզվով դա կարող է կոռուպցիա էլ համարել:

Պետրոսյան․ – Ես մի դրվագ եմ ասում: Եթե իրավապահ մարմինները ուզում են հետամուտ լինել, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ուզում է հետամուտ լինել, թե իրենց կուսակցությունը ներկայացնող անհատների թիմերը ինչ գործունեություն են ծավալում, ապա ես պատրաստ եմ հավելյալ փաստեր ներկայացնել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Չի էլ ամաչում, Աւինեանի նման սուրբ մարդուն վարկաբեկում է 🙂

    Յ.Գ. Հանրապետականներ եւ միւս հակա-ներ, Աւինեանին աչքի լոյսի պէս պահէք: Նա ձեր բնական դաշնակիցն է,,

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930