Բաթումում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը 4-րդ խաղատախտակի առջև ցույց է տվել լավագույն արդյունքը: Նա 8 հնարավորից վաստակել է 7 միավոր և արժանացել անհատական ոսկե մեդալի:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ, Աննա Սարգսյանը երրորդ անգամ է լրացրել կանանց գրոսմայստերի և երկրորդ անգամ՝ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա:
Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, առաջիկա համաժողովներից մեկում Աննա Սարգսյանին կշնորհվի կանանց գրոսմայստերի կոչում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ