Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ի՞նչ տարբերություն հիվանդասենյա՞կը, թե՞ կալանավայրի սենյակը, եթե մարդը մաքուր օդ, արևի լույս չի տեսնում. Նազիկ Ամիրյան

Նոյեմբեր 05,2019 19:15

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) նոյեմբերի 5-ին քննվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների կողից ներկայացված Մանվել Գրիգորյանի կալանքը՝ գրավով փոխարինելու մասին միջնորդությունը:

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը միջնորդությանը լրացում կատարվեց և հորդորեց, որ դատարանը որոշում կայացնելիս առաջնորդվի միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացրած եզրակացությամբ, որտեղ նշվում է, որ 2018-ի՝ կալանքի սկզբի համեմատ Մանվել Գրիգորյանի հիվանդությունների բացասական դինամիկա է նկատվում. «Եթե մինչև կալանքը Մանվել Գրիգորյանը տառապել է միայն շաքարային դիաբետով, արյան մեջ գլյուկոզան 8-9 միավոր է եղել, հիմա դարձել է 20-25 միավոր: Նա տառապում է շուրջ 30 ծանր հիվանդություններով, ունի շնչառական խնդիրներ, արհեստական թթվածին է ստանում, անդամալույծ է դարձել»:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը կարծիք հայտնեց, որ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդությունը հիմնավոր չէ և հայտարարեց. «Վերջին հաշվով՝ դատարանին է վերապահված գնահատել՝ արդյոք գրավը կարո՞ղ է պատշաճ վարքագիծ դրսևորելու համար երաշխիք հանդիսանալ, թե ոչ: Բայց այդ ռիսկերն այնքան մեծ են, որ գրավը չի կարող պատշաճ վարքագծի համար լինել բավարար երաշխիք»:

Դատախազն ասաց, որ միջգերատեսչական հանձնաժողովը չի նշել, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումը կալանքի կիրառման հետևանք է, որևէ կերպ փաստարկված չէ:

Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը դատարանի դահլիճում հայտարարեց. «Ամեն անգամ, երբ խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդություն է լինում, մեղադրող կողմն անգիր արածի պես ասում է, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ չի կարող դրսևորել պատշաճ վարքագիծ: Որտե՞ղ է մեղադրական կողմը տեսել Մանվել Գրիգորյանի ոչ պատշաճ վարքագիծը: 2018-ի վերջին 2019-ի սկզբին Մանվել Գրիգորյանը եղել է ազատության մեջ, արդյոք մեղադրող կողմը ստացե՞լ է  բողոք, հայտարարություն, որ Մանվել Գրիգորյանն, ազատության մեջ լինելով, իրեն ոչ պատշաճ պահելաձև է ցուցաբերել:Մեղադրական կողմը հայտարարում է, որ բոլոր փորձագետ բժիշկները նշում են, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր չէ: Էդ որ այդ մարդու վիճակը ծանր չէ, էդ ինչի՞ց պիտի մահանա, հենց այնպես պիտի որոշի, որ մահանա՞: Ի՞նչ տարբերություն հիվանդասենյակը, թե՞ կալանավայրի սենյակը: Եթե սահմանափակվում է նրա շարժվելու իրավունքը, մաքուր օդը, արևի լույսը, ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում հիվանդանոցի սենյակի և կալանավայրի սենյակի միջև: Բժիշկներն ասում են՝ «միգուցե тренажёр դնենք սենյակում, որ կարողանա քայլել ու ոտքերը լրիվ հետ չգնան»: Նազիկ Ամիրյանը հորդորեց դատարանին բավարարել Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և որոշում կայացրեց այս անգամ ևս մերժել Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը: Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930