Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Մարդուն կանչել, ասել են՝ մեզ չի հետաքրքրում դու ոնց ես աշխատում, էսօր ես եմ պաշտոնյան, որը նշանակելու իրավունք ունի, հաջողություն քեզ». Գեւորգ Պետրոսյան

Նոյեմբեր 05,2019 18:07

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն առաջարկում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարել: Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում այս նախագծի քննարկման ժամանակ Պետրոսյանն ասաց. «Մի օր ԲԲԸ-ի տնօրենին կանչում, ասում են՝ դու ազատվում ես զբաղեցրած պաշտոնից ու որեւէ բացատրություն չեն բերում: Սա հակասում է միջազգային կոնվենցիաներին, մարդուն առանց պատճառի չի կարելի աշխատանքից ազատել եւ վերջ: Բաժնետիրական ընկերության տնօրենը չի դադարում վարձու աշխատող համարվելուց»:

Կառավարությունը բացասական դիրքորոշում է հայտնել: Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ «Եթե մարդը մեղք չի գործել, ինչի՞ ենք բաժնետիրական ընկերության տնօրենին դնում մի հատ իրավիճակի մեջ ու ասում ենք՝ քեզ կարող են առանց պատճառի աշխատանքից ազատել: Պետք է հիմք լինի, ոչ թե կանգնեն ասեն՝ գիտես ինչ կա, դու վաղվանից չպիտի գաս աշխատանքի: Դա երաշխավորված աշխատանքի իրավունքի սկզբունքին հակասում է: Մարդուն աշխատանքից ազատելիս պետք է հարգելի պատճառ ունենալ: Դա պարտականություն է»:

Հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ ԲԲԸ տնօրենը եւ գործադիր ժողովը կլասիկ աշխատող-գործատու հարաբերություններ չունեն, ուստի հորդորեց դեմ քվեարկել նախագծին:

Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Մենք չենք ասում տնօրենից մի ազատվեք, այլ օրենքով նախատեսված հիմքով նրան ազատեք: Ես չեմ ասում անբարեխիղճ տնօրեններին եկեք պաշտպանության տակ վերցնենք, ո՞վ է նման բան ասում: Ասում եմ՝ եթե կա պատճառ, ձեւակերպենք օրենքով, հակառակը հակասում է մի շարք սկզբունքների»:

Ավելի ուշ Պետրոսյանն ասաց, որ փաստեր ունի, թե ինչպես են վարվել պետական բաժնետիրական ընկերություններում տնօրենների հետ. «Տնօրենները մեխանիկորեն ազատվում են աշխատանքից, որովհետեւ փոխվում է նրան աշխատանքի ընդունող պաշտոնյայի քաղաքական պատկանելությունը: Ես փաստերով կարող եմ ասել, մարդուն կանչել, ասել են՝ մեզ չի հետաքրքրում դու ոնց ես աշխատում, էսօր ես եմ պաշտոնյան (չեմ ասի՝ որ պաշտոնյան), որը նշանակելու իրավունք ունի, հաջողություն քեզ: Մարդը դատական կոնֆլիկտից խուսափելու համար դիմումը գրել, գնացել է»:

Պետրոսյանի նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ՝ 4 կողմ 4 դեմ 1 ձեռնպահ ձայներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930