«Շատ լավ է, որ ռազմակայանի հնարավորություններն ուժեղացվում են: Հին սպառազինությամբ բազան է լա՞վ, թե նոր: պարզ է, որ նոր: Եթե այն կա, ուրեմն՝ ամենավերջին սպառազինությունը պետք է ունենա»,-ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի շրջանակում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում գործով ռուսական ռազմակայանի արդիականացմանը:
Մարուքյանը շեշտեց, որ ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի հանդեպ ռազմական որեւէ ագրեսիայի դեպքում այդ ռազմակայանը եւս գործի է դրվելու. «Միանշանակ, այն զսպող նշանակություն ունի: Ո՞վ է ասում, թե այն թիրախ է դարձնում ՀՀ-ին: Նման վերլուծությունները հենք չունեն, քարոզչական են»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/410828799860374/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ