Նոյեմբերի 3-ի գիշերը ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների հետ շրջայց են կատարել մասնաճյուղի տարածքում։ Վարդավանք բնակավայրի տարածքում հայտնաբերվել են հատված ծառեր։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բոխիները ապօրինի հատել է Սյունիքի մարզի բնակիչ մի երիտասարդ, որը հրավիրվել է Կապանի բաժին ու խոստովանել կատարածը։
Վնասի չափը պարզվում է։ Նախապատրաստվում են նյութեր։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն