«Չեմ կարծում, թե մի քանի կրակոցի համար պետք է ՀԱՊԿ-ին դիմենք պաշտոնապես, ըստ ընթացակարգի, եւ ասենք, թե եկեք՝ մեզ պաշտպանեք: Դա կնշանակի, որ ՀՀ բանակն այնքան մարտունակ չէ, որ մեր վրա հինգ կրակոցի պարագայում դիմում ենք՝ պաշտպանվելու համար»,-ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այն դիտարկմանը, որ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին՝ իր եւ Ադրբեջանի սահմանագոտում լարվածության հարցով, ՀԱՊԿ-ն էլ այդ պատճառով այս ընթացքում չի արձագանքել: «Կարծում եմ՝ մենք այսօր այնքան կանք, որ հինգ կրակոցին ի պատասխան կարող ենք 500 հատ հետ կրակել: Այդպես կա եւ այդպես էլ պետք է արվի: ՀԱՊԿ-ի պայմանագիրը կգործի այն ժամանակ, երբ լայնածավալ հարձակում կլինի ՀՀ-ի հանդեպ, ՀՀ-ն էլ կդիմի ՀԱՊԿ-ին»,-նշեց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/410828799860374/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ