Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգանք տածելով մյուս երկու նախագահների նկատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն անհավասար պայմաններում է». Սեյրան Օհանյան

Նոյեմբեր 05,2019 17:25

«Ես կողմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անհավասար պայմաններում է»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան) նոյեմբերի 5-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ հարգանք տածելով այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց հարազատներին կորցրել են, այս հոդվածի քննարկումը կապ չունի որևէ տուժողի հետ. «Եթե խոսում ենք մարտի 1-ի իրադարձությունների մասին, ապա այն հենված է ՀՀ երեք նախագահների գործունեության վրա: Մեկ նախագահը ընտրվել էր, մյուսը չէր ընդունում, մյուսը պետք է կարգուկանոն հաստատեր հանրապետությունում և այդ ամենը փոխանցեր հաջորդ ընտրված նախագահին: Հարգանք տածելով մյուս նախագահների նկատմամբ՝ նշեմ, որ Ռոբերտ Քոչարյանն անհավասար պայմաններում է գտնվում՝ մանավանդ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված այն տեղեկատվական մեծ իրադրությունը, որ կարծես բոլորը կողքից նայում են ու հրճվում, թե ինչպիսի պայմաններում է գտնվում ՀՀ երկրորդ նախագահը»:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե ճանաչելով Ռոբերտ Քոչարյանին վստահ է, որ նրա տված ոչ մի խոստում օդում չի մնա:

Դատական նիստի ավարտից հետո լրագրողները Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ կասի այն մասին, որ փամփուշտներ են փոխվել, զորքի հագուստն է փոխվել, Սեյրան Օհանյանն ասաց, որ աշխատում է նախաքննական մարմնի աշխատանքների մեջ չմտնել և չխանգարել. «Իմ գործունեության ընթացքում ես միշտ եղել եմ զորքի հետ և առաջին գծում: Ով փոխել է փամփուշտները, նրանց հարցրեք»:

Այն, որ ըստ մեղադրանքի՝ Արցախից բերված մեքենաների համարանիշներն են փոխվել, Սեյրան Օհանյանը դա համարեց նախաքննական գաղտնիքներ, որոնք հրապարակելը սխալ է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930