ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի շրջանակում այսօր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը չի բարձրաձայնվել: «Դա այս հարթակում չէ, որ պետք է լիներ, բայց եթե կարիքը լինի, անպայման կբարձրաձայնենք»,-լրագրողներին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Դա շատ վատ բան է, բայց մի մոռացեք, որ նմանատիպ զենքով մեր ԶՈՒ-ն էլ է հագեցած: Խնդիրը խաղաղության հասնելն է, իսկ զենքի հավասարակշռությունը մշտական օրակարգային խնդիր է: Հիմա շատ է քննարկվում, որ Ադրբեջանում ավելի շատ բյուջե են հատկացնում զենքին, քան մեր մոտ, բայց մոռանում եք, որ Ադրբեջանի բանակն այլ կառուցվածք ունի: Նավատորմ եմ պահում»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ