Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Անհայտ անձը կամ անձինք վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի բուժկետից գողացել էին ջերմաչափեր, ներարկիչներ ու դեղհաբարեր։
Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։ Նոր Նորքի քրեական հետախույզները, համագործակցելով տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով գողությունը կատարած անձի ինքնությունը։
Երևանի բնակիչ, 46-ամյա տղամարդը նոյեմբերի 4-ին իր տնից բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին և խոստովանական ցուցմունք տալուց հետո ձերբակալվեց։
Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն