Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձերի լայնածավալ փոփոխություն էր». Զատուլինը՝ «թավշյա հեղափոխության» մասին

Նոյեմբեր 05,2019 16:44

«Ինչպես գիտեք, մենք չենք խառնվում ՀՀ-ի ներքին գործերին: Սա մյուս պետություններին էլ է վերաբերում, առավել եւս, երբ մեզ դա չեն խնդրում: Այդ պատճառով չէի ուզենա մեկնաբանել ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակը»,-ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

«Իհարկե, մենք հետեւում ենք ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ինչպես դուք եք հետեւում ՌԴ ներքաղաքական իրավիճակին, բայց չէի ուզենա մեկնաբանել»,-հավելեց Զատուլինը:

2018թ-ի ներհայաստանյան իրադարձությանն էլ, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, Զատուլինն այսպիսի բնորոշում տվեց. «Այո, անձերի փոփոխություն տեղի ունեցավ եւ բավականին լայնածավալ: Ոչ միայն առաջին դեմքերի, այլեւ բոլոր ենթակառուցվածքների փոփոխության մասին է խոսքը, այդ թվում՝ հատուկ ծառայություններ, Ազգային ժողով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930