Նոյեմբերի 5-ին ԱԻՆ-ում տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովում քննարկվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ինչպես նաև մարզային հանձնաժողովների կողմից ներկայացվող տեղեկատվությանը վերաբերվող հարցեր:
Հանձնաժողովում քննարկվեցին նաև հանձնաժողովի կազմի, նիստերի անցկացման ժամկետների, ակտերի ներկայացման, աշխատակարգի և որոշումների ընդունման հետ կապված հարցեր:
Կարդացեք նաև
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն