«Ռուսաստանը միայն Ադրբեջանին չէ, որ վաճառում է զենք: Վաճառում է նաեւ իր դաշնակիցներին, գործընկերներին: Դաշնակիցների թվում ՀՀ-ն է: Ավելի շատ է վաճառում… եւ այնպիսի զենք, որը ուրիշ երկրների չի վաճառում»,-ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ժամանակ այսօր անդրադառնալով ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը:
Նրա բնորոշմամբ՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը ՀՀ-ի համար, բնականաբար, անհանգստացնող է. «Ադրբեջանին էլ անհանգստացնում է, որ մենք նորագույն զենք ենք վաճառում ՀՀ-ին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ