«Հարցը բարձրաձայնվել է ոչ միայն մեր, այլեւ նախկին իշխանության կողմից՝ բազմաթիվ անգամ: Կրակոցները նորություն չեն»,-ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այն դիտարկմանը, որ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին՝ իր եւ Ադրբեջանի սահմանագոտում լարվածության հարցով, ՀԱՊԿ-ն էլ այդ պատճառով այս ընթացքում չի արձագանքել:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, Ալեն Սիմոնյանը նշեց. «Խնդիրը մինչ օրս չի լուծվում: Իրենց արձագանքը մշտապես նույնն է, այն միշտ լսել եք: Առաջարկում եմ հասկանալ, որ ՀԱՊԿ անդամի կողմից հակամարտող երկրին զենք վաճառելն անընդունելի է: Պատկերացրեք, որ ՀՀ-ն զենք վաճառի մի երկրի, որը խնդիր ունի ՌԴ-ի հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ աղմուկ կբարձրանար»:
Ալեն Սիմոնյանը նաեւ նշեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել, նման խոսակցություններ անգամ չկան. «Չեմ կարծում, որ դա ճիշտ է»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ