Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նոյեմբերի 5-ին ընթացող դատական նիստի ավարտին ելույթ ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա, անդրադառնալով իր պաշտպանների ներկայացրած միջնորդությանը՝ իր խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին, հայտարարեց, որ դահլիճում բոլորը նստածները լավ գիտակցում են՝ չկան իրեն կալանքի տակ պահելու հիմքեր:
Անդրադառնալով ՍԴ դատավորներին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Հասկանում եմ՝ ինչ վիճակում են հայտնվել դատավորները, երբ Ֆեմիդայի կշեռքի վրա մի կողմից դնում են իրենց խոցելիությունը իշխանության, դատախազական, իրավապահ մարմինների առջև, մյուսի վրա դնում են իրենց արժանապատվությունը, արհեստավարժությունն ու խիղճը: Ուղղակի մարդիկ պետք է հիշեն, թե վերջին անգամ իրենց տանիքը երբ են նորոգել, միգուցե մի սառնարան են առել, որի կտրոնը պահել են, թե ոչ, քանի որ հետո հարցեր են տալու, որի պատասխանը չի կարողանալու տալ: Ըստ էության՝ կա արդարադատության շենքը՝ դատավորներ, դատախազներ, բայց չկա արդարադատությունը: Այս սխեմայում կան սիմվոլներ. մարդիկ, բայց ոչ արդարադատություն»:
Այնուհետև դիմելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե հասկանում է, որ նա էլ է այդ վիճակում և պետք է սեփական խոցելիությունը գնահատի:
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե իր համար տհաճ է կանգել ու փորձել համոզել, որ ինքը փախչելու ու խոչընդոտելու մտադրություն չունի, «քանի որ դա ուղղակի իր կենսագրության հետ չի բռնում»:
Ցույց տալով իր պաշտպանական կողմին՝ նա ասաց. «Այս թևում նստածներից ոչ մեկը ոչ փախչող է, ոչ խոչընդոտող. մարդիկ իրենց արժանապատվությամբ են առաջնորդվել ամբողջ կյանքում: Ես բոլորից շատ եմ շահագրգռված այս արդար դատաքննությամբ: Ես չեմ կարող տասը տարի անց իմ հրամանագիրը փոխել արտակարգ դրություն մտցնելու մասին: Պատմական փաստ է, այո՛, ստորագրել եմ: Չկա սուբյեկտը, փոխելու մոտիվը: Տեսակով, բնավորությամբ այս թևի մարդիկ նույնիսկ թույլ չեն տա իրենց որևէ մեկին դիմել մի հարցով, որով իրենք ինչ-որ չափով իրենց սեփական արժանապատվությունը կնվաստացնեն: Ես չեմ պատկերացնում՝ ոնց պետք է մի վկայի ասեմ, որ գիտես, ցուցմունքդ լավը չի, մի քիչ փոխի էլի, ռետուշ արա, ամոթից կմեռնեմ»:
Անդրադառնալով մեղադրող դատախազներին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե նրանց տեսակը իրեն խորթ է և չի հասկանում՝ ուղղակի իրենց գործն են անո՞ւմ, թե՞ իրոք այդպես են մտածում:
Ամփոփելով՝ Ռոբերտ Քոչարյանն Աննա Դանիբեկյանին ասաց. «Ինչ որ պետք է ասեի, ասացի, Ֆեմիդայի կշեռքը ձեր ձեռքին է. նայեք՝ ոնց եք անում»:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ: Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին՝ ժամը 12.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երկրին մի մասը բաղկացած է՝ ապերախտներէ, պատեհապաշտներէ եւ օրուայ Արքային ոտքերը լիզողներէ, իսկ միւս մասն ալ տակաւին զգուշանում է հանրային կերպով արտայայտուելէ:
Ահա սակայն զօրակցական ստորագրութիւն մը, Կանադայից՝
. 24 Դեկտեմբեր 2018
Ռոբերտ Քոչարյան / պաշտպանողական
https://haytougchamlian.blog/ռոբերտ-քոչարյան-պաշտպանողական-2018/
. 15 Մարտ 2019
Ռոբերտ Քոչարյան՝ բանտարկուած Ընդդիմութիւն, քաղաքական պատանդ, քաւութեան նոխազ
https://haytougchamlian.blog/ռոբերտ-քոչարյան՝-բանտարկուած-ընդդիմ/