Լրահոս
Օրվա լրահոսը

Տ. Պարթև վարդապետ Բարսեղյան. Ինչպես Հայ Եկեղեցու պատմությունը, այնպես էլ հայագիտական մյուս առարկաները կարևոր խնդիր են լուծում հայկական ինքնության և ազգային սրբազան արժեքների պահպանման ուղղությամբ

Նոյեմբեր 05,2019 16:02

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այն եզակի եկեղեցիներից է աշխարհում, որը հոգեփրկչական առաքելությանը զուգահեռ հայ ժողովրդի կյանքում իրագործել և իրագործում է նաև հայապահպանության սուրբ և նվիրական ծառայություն, իսկ հայ եկեղեցականը մշտապես իր ուսերին կրել է այդ ծառայության ծանրությունը, բայց Տիրոջ օգնությամբ երբեք չի ծնկել ծանրությունից, և շարունակել է իբրև առաջամարտիկ առաջնորդել հայ ժողովրդին, թե´ մայր հայրենիքի և սրբազան հավատքի համար մղվող ճակատամարտերում, և թե´ օտար բարքերի դեմ պայքարում և հանուն սրբազան արժեքների ու ավանդությունների մաքառումներում։

Հայ եկեղեցին սոսկ պատմություն չէ, այն առաքելություն է, ինչպես ասել է լուսահոգի Հայրապետը, որը հայ ժողովրդի հետ գալիս է դարերի խորքից և գնում դեպի ապագա: Հայ եկեղեցու առաքելության անջնջելի հետքը դրոշմված է յուրաքանչյուր հայորդու սրտում և մտքում: Ինչպես Հայ Եկեղեցու պատմությունը, այնպես էլ հայագիտական մյուս առարկաները չեն կարող պարզապես բեռ լինել աշակերտների և ուսանողների համար, դրանք ինքնանպատակ չեն, այլև կարևոր խնդիր են լուծում ապագա սերնդի համար՝ հայկական ինքնության և ազգային սրբազան արժեքների պահպանման ուղղությամբ: Միգուցե աշխարհի հայտնի համալսարաններում իրենց երկրների պատմությունը կամ գրականությունը պարտադիր ներառված չեն ուսումնական ծրագրերում, բայց աշխարհի բազմաթիվ համալսարաններում բացվում են հայագիտական ամբիոններ, ինչը նշանակում է, որ անգամ օտարները կարևորում են հայագիտությունը։ Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ աշխարհի հայտնի համալսարանները ազգապահպանության և ավանդականության խնդիր չունեն, քանի որ մեծաթիվ ազգ ունեցող հզոր պետություններում են գտնվում, որոնց գոյությանը վտանգ չի սպառնում, իսկ մեր պարագային ազգային դիմագծի և քրիստոնեական ինքնության պահպանությունը տակավին համազգային օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում։

 

Տ. Պարթև վարդապետ Բարսեղյան

Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930