«Հայաստանն այս պահին դրա կարիքը չունի: Եթե պետք լինի, ՀՀ-ն եւ կխոսի, եւ հարցերի լուծմանը կհասնի: Պարոն Զատուլինը ճիշտ է ասում, բայց չմոռանանք, որ տարիներ առաջ, երբ մեր սահմանին լարվածություն էր, ՀԱՊԿ-ը պատրաստ էր ինչ-որ կերպ արձագանքելու, եթե հարցը վերաբերեր ՀՀ սահմաններին»,-լրագրողների հետ զրույցում այսօր ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այն դիտարկմանը, որ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին՝ իր եւ Ադրբեջանի սահմանագոտում լարվածության հարցով, ՀԱՊԿ-ն էլ այդ պատճառով այս ընթացքում չի արձագանքել:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ լարվածությունն այն աստիճանի չէ, որ իրավիճակին միջամտի ՀԱՊԿ-ն, իսկ ՀՀ ԶՈՒ-ն բավարար ներուժ ունի. «Այս տարի կրակոցներն ավելի քիչ են, քան նախորդ տարիներին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ