Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյանը՝ Արայիկ Հարությունյանին. «Թող, գնա՛ ուրիշ գործ գտի… եկեք մարդկանց տկլորացնենք, հանենք բեմ, ասենք՝ արվեստը ցենզուրա չի ճանաչում, հետո՞, տենց այլանդակություններով ո՞ւր»

Նոյեմբեր 05,2019 15:39

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը պահանջում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այսօր ԱԺ-ում հարցին, թե ո՞րն է Արայիկ Հարությունյանը «մեղքը»՝ մետրոյի մոտի ներկայացո՞ւմը, որն այդքան քննադատվեց, այն, որ հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից հանո՞ւմ է, թե՞ որ բուհական ծրագրով հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր դարձնելը՝ նա պատասխանեց. «Պատճառներն այնքան շատ են, եթե ես բոլորը թվարկեմ, մենք ստիպված կլինենք երեք օր այստեղ մնալ: Ավելի ստույգ՝ ես իր անձի դեմ ոչինչ չունեմ, որեւէ անձնական վրեժխնդրություն չկա: Ինձ համար կարեւոր է, որ այդ պաշտոնը զբաղեցնող անձը գործի ՀՀ շահերից: Իրենք շատ հաճախ ասում են, որ հեղափոխության արդյունքները պետք չի մսխել: Այո՛, պետք չի, էդ հեղափոխությունն արած ժողովուրդը նրա համար չէր հեղափոխություն արել, որ տրանսգենդերները ակտիվանան, նրա համար չէր հեղափոխություն անում, որ գան Հանրապետության հրապարակում մեյմունություններ անեն, 2,7 մլն տան, որ ինչ-որ սատանայական խաղերով պարեն Հրապարակի մետրոյում, նրա համար չէին հեղափոխություն անում, որ 20 մլն դրամ հատկացվի ինչ-որ սեռափոխված անձի: Ժողովուրդը դրա համար չի արել: Հիմա իմ կոչն այն է, որ ինքը չի կարողանում ղեկավարել այդ հիմնարկը, ինքը ոչ մի ընդհանրություն չունի ո՛չ սպորտի, ոչ մշակույթի հետ, ոչ գիտության: Եղբա՛յր, եթե դու չես կարողանում անես, կապ չունի, որ դու ակտիվ քայլել ես, թող գնա՛: Թող իրանց թիմից գա մի մարդ, որը կրթության ոլորտից տեղյակ է»:

Դիտարկմանը, որ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասաց, որ պետք չէ արվեստի ոլորտում ինկվիզիցիա անել՝ Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Ի՞նչ անել, արվեստը վերածել խուժանությա՞ն: Արվեստը պետք է չխախտի բարոյականության սահմանները, արվեստ կոչվածից օգտվում է մատաղ սերունդը, իսկ մատաղ սերունդը էդպես է՝ միշտ հակված է վատն ավելի շուտ յուրացնել, ընդունել, քան դրականը: Դե ուրեմն եկեք մարդկանց տկլորացնենք, հանենք բեմ, ասենք՝ արվեստը ցենզուրա չի ճանաչում, հետո՞, տենց այլանդակություններով ո՞ւր: Ժողովուրդ ջան, մենք հայ ենք, մեր ինքնությունը չպետք է մոռանանք: Աշխարհում շատ բան կա»:

Հարցին՝ այդպես մեկուսացման չե՞նք գնա, հետո արվեստը սահմաններ չի ճանաչում՝ Գեւորգ Պետրոսյանն ի պատասխան հակադարձեց. «Ոչ, արվեստը լավ էլ ճանաչում է սահմաններ, էդ սահմաններ գծողը պիտի արվեստի տիրապետի»:

Գեւորգ Պետրոսյանը համոզված է՝ Արայիկ Հարությունյանը զբաղված է հայակործան գործունեությամբ, դրա համար դրված է նրա հրաժարականի հարցը. «Վարչապետն իր կարծիքն ունի, բայց ես գտնում եմ, որ կրթության, գիտության եւ էլ ինչ անուն ասես մեջը կա՝ ՍՄՋՌՉՊՋ նախարարը բացարձակապես չի տիրապետում ոլորտին եւ լավ կլինի ինքը մեծահոգաբար մեր համակարգն ազատի իր ներկայությունից ու գնա իրան համապատասխան գործ գտնի…Հայոց պատմությունը հանել, հայ գրականությունը հանել…ինքը որ չի կարողանում 4 տող անգիր ասի, դրա՞ համար է հայ գրականությունը հանում: Ինքը խոստովանեց, ասաց՝ ես անգիր չեմ կարողանում անել: Եթե մի նախարար Հովհաննես Թումանյանի քառատողը չի հիշում, նա իրավունք չունի կրթության նախարար աշխատի, եթե էներգետիկայի նախարար լիներ, մի տեղ կարելի էր հասկանալ: Հելնում է ԱԺ-ում ասում է՝ ես անգիր անել չգիտեմ, բա ո՞ւր էս էդտեղ գնացել, եթե լսեք, որ ես Մարգարյան ծննդատանը վիրաբույժ եմ, չե՞ք զարմանա: Հիմա իրա տեղն էդտեղ էնքան է օրինաչափ, ինչքան Գեւորգ Պետրոսյանը դառնա, ասենք, Մարգարյան հիվանդանոցի ծննդատան վարիչ»:

Հարցրեցինք՝ տրանսգենդերների ակտիվացման մեջ էլ եք մեղադրում Արայիկ Հարությունյանին, ինչպե՞ս եք կապում՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ո՞նց, բա Կարաբինային ե՞ս էի ընդունել մեր տանը»:

Պետրոսյանը պահանջում էր՝ տարի ու կես է՝ նախարար է Արայիկ Հարությունյանը, թող սպորտից մի հատ ռեֆորմ ներկայացնի: Իսկ թե ինչ ռեֆորմներ է արել այդ ոլորտում ԲՀԿ-ական նախկին նախարարը՝ Գեւորգ Պետրոսյանի պատասխանը՝ ավելի ուշ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930