Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը գործակցում է աշխարհահռչակ Sparkle-ի հետ, որն ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը Կովկասյան տարածաշրջանում՝ Հայաստանում նոր PoP-ի տեղակայմամբ

Նոյեմբեր 05,2019 15:09

Երևան քաղաքում տեղակայված իր նոր ցանցային փոխկապակցման կետի՝ PoP-ի միջոցով Sparkle ընկերությունն իր ներդրումն է ունենալու տեղական շուկայում, կովկասյան տարածաշրջանում և Միջին Արևելքում IP ծառայությունների նկատմամբ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու գործում:

Հայաստանի մայրաքաղաք Երևանում նոր ցանցային փոխկապակցման կետի տեղակայմամբ՝ Իտալիայում միջազգային կապի ծառայություններ մատուցող առաջին և աշխարհի 10 լավագույն կապի օպերատորներից մեկը՝ Sparkle ընկերությունը, հայտարարում է կովկասյան տարածաշրջանում իր IP մայրուղային ցանցի ծածկույթի ընդլայնման մասին:

Հայաստանում ամենաարագ ինտերնետ և շարժական կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերության հետ համագործակցությամբ տեղակայված փոխկապակցման կետը լիովին ինտեգրված է Sparkle ընկերության՝ ողջ աշխարհում տվյալների փոխանցման 10 լավագույն ցանցերից մեկը հանդիսացող Tier-1 IP տարանցման ծառայությունների մատուցման Seabone ցանցի հետ, ինչը թույլ է տալու մատուցել 100 ԳԲ և ավելի պրեմիում որակի գերարագ ինտերնետ կապի ծառայություններ` ապահովելով ծառայությունների հասանելիության և կայուն որակի ամենաբարձր մակարդակ:

Երևանում փոխկապակցման կետի տեղակայմամբ նպատակ է դրվել տեղի օպերատորներին աջակցել տեղական շուկայում ինտերնետ կապի ծառայությունների նկատմամբ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու համար: Դրանից բացի, փոխկապակցման կետի տեղակայմամբ՝ Sparkle ընկերությունն ընդլայնում է իր IP մայրուղային ցանցի ծածկույթը տարածաշրջանում՝ OTT հեռուստատեսային, ինտերնետ կապի, բովանդակության և հավելվածային ծառայություններ մատուցողներին ընձեռելով կովկասյան տարածաշրջանում IP ծառայությունների տարանցման վերգետնյա և ավելի ուղիղ երթուղի՝ ավանդական ուղիներով կատարվող տարանցումների համեմատ ապահովելով ուշացման ավելի ցածր ցուցանիշ:

DDoS հարձակման ռիսկերը մեղմելու համար նախատեսված լուծման շնորհիվ՝ Seabone ցանցի օգտատերերը ստանում են իրենց ցանցերը հարձակումներից պաշտպանելու հնարավորություն, իսկ վիրտուալ NAP լուծումը վերջիններիս թույլ է տալիս հասանելիություն ունենալ ցանցերի միջև տվյալների փոխանակման կետերին (IXP)՝ դրա համար չպահանջելով սեփական ենթակառուցվածքի առկայություն: Նշված երկու լուծումները գալիս են համալրելու Երևանում տեղակայված փոխկապակցման կետի միջոցով Sparkle ընկերության կողմից մատուցվող ծառայությունների պորտֆելը:

Երևանում նոր փոխկապակցման կետի տեղակայումը Sparkle ընկերության՝ կովկասյան տարածաշրջանում իր գործունեության աշխարհագրությունն ընդլայնելու և տարածաշրջանում թվային ու հավելյալ արժեքով ծառայությունների (VAS) զարգացման տեմպերն արագացնելու ձգտումն իրականացնելու ճանապարհին մի կարևոր քայլ է:

Sparkle ընկերության մասին

Իտալիայում միջազգային կապի ծառայություններ մատուցող առաջին և աշխարհի 10 լավագույն կապի օպերատորներից մեկը հանդիսացող Sparkle ընկերությունը TIM խմբի 100%-տոկոսանոց դուստր ընկերությունն է, որի շուրջ 530,000 կմ երկարությամբ սեփական մայրուղային օպտիկամանրաթելային ցանցը ձգվում է Եվրոպայից մինչև Աֆրիկա, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից մինչև Ասիա: Սեփական IP, տվյալների փոխանցման, ամպային, տվյալների կենտրոնների տեղակայման, շարժական ինտերնետի և ձայնային ծառայությունների մատուցման հարթակների միջոցով Sparkle ընկերությունը մի շարք ՏՀՏ լուծումներ է առաջարկում ինտերնետ կապի, OTT հեռուստատեսային, մեդիա և բովանդակության, հավելվածային, շարժական և ֆիքսված կապի ծառայություններ մատուցողներին, ինչպես նաև բազմազգ ընկերություններին: Ընկերության վաճառի գործակալներն ակտիվ գործունեություն են ծավալում ողջ աշխարհում և սփռված են աշխարհի ավելի քան 33 երկրներում:

Ucom ընկերության մասին

Ucom-ը Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական ծառայություններ մատուցող ընկերությունն է։ Այն երկրի IPTV և ֆիքսված ինտերնետի շուկայում բացարձակ առաջատարն է և առանցքային դիրք է զբաղեցնում Հայաստանի շարժական ինտերնետի շուկայում։ Ucom-ը բաց է նորարարությունների համար, որոնք ընկերությունից դուրս են մշակվում, և պատրաստակամ է վենչուրային կապիտալի մոդելներով գործակցել այն ստարտափերի հետ, որոնք փոխշահավետ գործակցության առաջարկներ ունեն։

«Յուքոմ» ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930