«Aravot.am» կայքում հոկտեմբերի 31-ին «Ես ապաստան եմ խնդրում այլ երկրների ղեկավարներից. Ինձ ու ընտանիքին հալածում են իրավապահները՝ քողարկելու համար իրենց անգործությունը». Լիլիթ Աղեկյան» վերտառությամբ հրապարակման մեջ Լիլիթ Աղեկյանի կողմից արվել են կոնկրետ քրեական գործով կատարված քննչական, դատավարական գործողություններին, ինչպես նաև դատախազությանը վերաբերող սիրողական մակարդակի, փաստերի խեղաթյուրումներով ուղեկցվող մեկնաբանություններ, որոնք թյուր կարծիք են ձևավորում վարույթն իրականցնող մարմնի և դատախազության գործողությունների իրավաչափության վերաբերյալ:
Լիլիթ Հրաչիկի Աղեկյանի հոր գերեզմանի կողքին եղած պարիսպը վնասելու, դրա վրա առկա երեսպատման մի քանի սալիկները տեղահան արվելու դեպքի առթիվ 2017թ. հուլիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվելուց հետո քրեական գործով նախաքննությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական բազմածավալ գործողություններ, կատարվել է դեպքի վայրի մի քանի զննություն, նշանակվել են բազմաթիվ՝ դատաապրանքագիտական, քրեագիտական, դատահետքաբանական փորձաքննություններ: Օպերատիվ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին` օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հանցանք կատարած անձին, կամ ականատեսների հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննության ընթացքում վկայի դատավարական կարգավիճակում հարցաքննվել է 24 անձ, ովքեր հանցանքը կատարած անձին պարզելու համար նշանակություն ունեցող տվյալներ չեն հայտնել:
Նշված հսկայածավալ գործողությունների արդյունքում չի հաջողվել պարզել առերևույթ հանցագործություն կատարած անձին: Այդ հիմքով երկու անգամ կայացվել են քրեական գործով վարույթը կասեցնելու, ապա ՀՀ ոստիկանապետին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին Լիլիթ Աղեկյանի կողմից ներկայացված դիմումներից հետո վարույթը վերսկսելու վերաբերյալ որոշումներ:
Այդ ամբողջ ընթացքում տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող Լիլիթ Աղեկյանի կողմից ներկայացված բազմաթիվ միջնորդությունները, այդ թվում նաև նոր փորձաքննություններ իրականացնելու վերաբերյալ, բավարարվել են: Սակայն դատահետքաբանական և մատնադրոշմային, հետագայում նաև դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությամբ չեն տվել հանցագործությունը կատարած անձի հայտնաբերման, նույնականացման, գերեզմանոցի հարևանությամբ առկա քարե շարվածքի սալիկների վրա առկա մեխանիկական ներգործության արդյունքում առաջացած վնասվածքները հասցրած օբյեկտը նույնացնելու որոշակի տվյալներ:
Կարդացեք նաև
Այս իմաստով հանցագործությունը բացահայտելու հարցում վարույթն իրականացնող մարմնին և դատախազությանն անգործության մեջ մեղադրելու Լ. Աղեկյանի քննադատությունները բացարձակ առարկայազուրկ են և զգացմունքային:
Ինչ վերաբերում է իր և Հ. Խաչատրյանի միջև՝ դեպքին առնչվող տվյալներ պարունակող հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունը դատախազության և քննչական մարմինների կողմից տևական ժամանակ անտեսելու վերաբերյալ պնդումներին, ապա դրանք ևս իրականությանը չեն համապատասխանում: Հենց ձայնագրությունների մասին դատախազությանը բանավոր կերպով տեղեկացնելու ժամանակ նրան բանավոր առաջարկվել է այն սահմանված կարգով ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, ինչը, սակայն, չի արվել: Ավելին, նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից նշված ձայնագրությունը ստանալու, ինչպես նաև այն Լ. Աղեկյանի կողմից տրամադրելու և անհրաժեշտ գործողություններ կատարելու համար, ինչպես քրեական գործով վարույթը երկրորդ անգամ կասեցնելուց առաջ, այնպես էլ վերսկսելուց հետո, ընդհանուր 6 անգամ կապի և ծանուցագրերի միջոցով վերջինս հրավիրվել է քննչական վարչություն, սակայն դրանք ևս մնացել են անարձագանք: Իսկ այն բանից հետո, երբ Լ. Աղեկյանը ձայնագրության առկայության մասին դիմումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՔԿ նախագահին՝ նշված դեպքին Հ. Խաչատրյանի առնչություն ունենալու վերաբերյալ կասկածներ հայտնելով, 2019թ. օգոստոսի 30-ին քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, իսկ 2019թ. օգոստոսի 21-ին և սեպտեմբերի 3-ին Շիրակի մարզի դատախազությունը տուժող Լ.Աղեկյանին հասցեագրված գրություններով կրկին առաջարկել են հիշյալ ձայնագրությունը ներկայացնել նախաքննական մարմնին՝ պարզաբանելով դրանում պարունակվող տեղեկությունները քննիչի կողմից քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը: Սակայն այն կրկին չի ներկայացվել: 2019թ. սեպտեմբերի 2-ին Լիլիթ Աղեկյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն՝ որպես տուժող կատարվելիք քննչական գործողություններին մասնակցելու համար, սակայն չի ներկայացել:
2019թ. սեպտեմբերի 11-ին քրեական գործով վարույթը վերսկսելուց հետո սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ևս 3 անգամ ծանուցագրեր են ուղարկվել Լ. Աղեկյանին Շիրակի մարզային քննչական վարչություն հարցաքննության ներկայանալու համար, սակայն վերջինս կրկին չի ներկայացել՝ պատճառաբանելով, որ վատառողջ է՝ վարույթն իրականացնող մարմին չներկայացնելով հիվանդության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր:
Ելնելով դրանից՝ վերոնշյալ միջոցառումների անարդյունք իրականացման պարագայում միայն որոշում է կայացվել նրան ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն բերման ենթարկելու մասին: Այդ ժամանակ լրացուցիչ ցուցմունքով նա հայտնել է, որ նպատակահարմար չի գտնում ձայնագրությունը տրամադրել քննիչին: Եվ 2019թ. հոկտեմբերի 9-ին որոշում է կայացվել Լ. Աղեկյանի և Հ. Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունն առգրավելու մասին: Առգրավում կատարելու մասին արձանագրության համաձայն՝ Լ. Աղեկյանը հայտարարել է, որ ձայնագրությունը չի պահպանել:
Նման հակասությունների պայմաններում, դատարանի որոշման հիման վրա հոկտեմբերի 28-ին խուզարկություն է իրականացվել Լ. Աղեկյանի բնակարանում՝ ձայնագրությունը համապատասխան կրիչով հայտնաբերելու նպատակով՝ նկատի ունենալով, որ դրանում առկա ենթադրյալ խոսակցությունը կարող է քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակել: Սակայն խուզարկության արդյունքում հեռախոսազրույցի ձայնագրությունը չի հայտնաբերվել: Քննիչի կողմից միջոցներ են ձեռնարկվում նաև այդ կապակցությամբ Հ. Խաչատրյանին հարցաքննելու ուղղությամբ:
Նշված հանգամանքներն առավել քան համոզիչ փաստում են, որ բերման ենթարկելու որոշմամբ, բնակարանում խուզարկության կատարմամբ իր նկատմամբ ինչ-որ ճնշումներ գործադրելու վերաբերյալ Լ. Աղեկյանի պնդումները բացարձակապես անհիմն են, մանիպուլյատիվ և որ վարույթն իրականացնող մարմնի գործողությունները եղել են իրավաչափ և բխել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իրավակարգավորումներից: Համաձայն վերջինիս՝ քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները՝ քրեական գործով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, իրենց գործունեության արդյունքում հանցավոր արարք կատարած յուրաքանչյուր հոգու բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, ինչը և արվել է տվյալ քրեական գործի շրջանակներում:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին
էս՝ Լիլիթ Աղեկյանս, հստակ օրով ու ժամով , ասել եմ ,որ տարել եմ Օվսյանի մոտ, նա լսել է ձայնագրույթյունն իրր սենյակում, անգամ հավաստիացրել է ինձ , որ տեղյակ կպահի մարզի դատախազին: Ու վերջ: Ոչ մի այլ գործողոյթյուն՝ որպես հսկող դատախազ չարել:Էս ձեր ստախոսություններ շարանը, որ ստեղ տպել եք զուտ նրա համարէ, որ Օվսյանին ու քննիչի արդարացնեք: Ապացուցեք, որ Օվսյանն ինձ որևէ այլ բան է ասել, երբ լսել է ձայնագրությունը: Չեք կարող ապացուցել, որովհետև ինքը հաջորդ իսկ օրը գանցել է Երևան: Ես եմ իմ կամքով այդ ձայանագրությունը տարել մարզի ոստիկանապետին, որն ևս լսել է այ ն ու ոչինչ չի ձեռնարկել: Եվ միայն այն բանից հետո, երեբ ես աղմուկ եմ բարձրացրել մամուլով ,որ ինձանից չեն ուզել փայնագրոյթյունը՝ երեք ամիս սպասելուց հետո, համկարծ քրեական գործը հանվումէ կասեցումից ու մերև տուն են գալիս ՝ խուզարկության, ոստիկանությունն ու քննիչը: Տրամաբանական հարց եմ տալիս. Օվսյանը երեք ամիս չի՞ տեսել , որ ձայնագրությունը գործում չկա:Տեսել է չէ, բա ինչու է հոկտմեբերին միայն այն փորձել ինձանից վերցնել , երբ ձայնագրոյթյունն իրեն տարել եմ մայիս ամսին:Էշի ականջում քնած է եղե՞լ: Թե, երբ ես մամուլով սկսեցի գրել, որ տեղի է ունեցել հանցավոր անգործություն, հիեցին, որ ձայնագրությունը չեն կցել գործին՝կատարելով մանսագիտական հանցանք:Իսկ գիտենք, թե ինչու չուզեցին այդ ձայնագրությունը, որովհետև նրանք փայլուն գիտեն, թե ովէ այդ հանցագործությունն արել ու իրենց հավելյալ փաստեր պետք չէին: Հարց եմ տալիս. ինչու ինձ վեց անգամ կանչեցին քննչական հենց սեպտմբեր ամսին, երբ ես հրապարակեցի բազու փաստեր ձայնագրությունն ինձանից չվերցնելու մասին:Ինչու միայն դրանից հետո ինձ ու ձայնագրոյւթյունը հիշեցին:Որովհետև խայտառակեցի իրենց աշխատանքը: Սրանք էլ որոշեցին իրենց անգործությունը կոծկել ու հենց երեք ամիս անց սկսեցին շտկել իրենց մասնագիտական իմպոտենցիան: После обеда начали горчицу искать или поздно пить боржоми տարբերակով: Անբամոթներ, դուք սրբություն չունեք, որ ասեմ՝ դե, երդվեք ձեր գրածի ճշմարտության մասով: