Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսական ORSIS-ից պատասխանել են Դավիթ Տոնոյանին

Նոյեմբեր 05,2019 14:19

ORSIS ընկերության արտադրանքը, որով նա մասնակցել է Հայաստանի ռազմական ուժերի տապալված տենդերին, բազմիցս հաջողությամբ օգտագործվել է Հայաստանի զինծառայողների կողմից և տեղի մասնագետների մոտ հարցեր չի առաջացրել: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին ասել էր, որ ռուսական ORSIS ընկերության գործում առկա է «հանցավոր արարք», մանրամասները պետք է պարզի քննությունը:

«Արտադրանքի նշանակության վերաբերյալ շահարկումները միանգամայն անհիմն են: Նման հարցերը լուծվում են փորձարկումների ճանապարհով և համաձայն Մարտական-տեխնիկական բնորոշիչների պահանջների, և ոչ թե այնպիսի փորձագետների վկայակոչելով, որոնց գիտելիքները հարցեր են առաջացնում: Նշեմ, որ մեր ընկերության կողմից առաջարկվող արտադրանքը բազմիցս հաջող փորձարկումներ է անցել Հայաստանում: Վերջին անգամ դրանք փորձարկվել են 2018թ. դեկտեմբերին, և իրենց դրսևորել են լավագույն կերպով »,- ասել է ընկերության ներկայացուցիչը:

Ընկերությունում նշել են, որ Հայաստանի քննչական կոմիտեում Տոնոյանի հիշատակած «հանցավոր արարքները» հայտնաբերվել են ՝ ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբանի դիմումի փաստով:

«Դա արվել է, քանի որ մեզնից անհիմն կերպով պահանջում են վճարում կատարել բանկային երաշխիքներով, իսկ Պաշտպանության նախարարությունն անտեսում է կատարվածի հանգամանքները պարզելուն ուղղված հանդիպման պաշտոնական հարցումները»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930