Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի վրա հարձակման դեպքում գործի կդրվի ՀԱՊԿ համաձայնագիրը». Զատուլին

Նոյեմբեր 05,2019 14:11

«Ես լսել եմ, որ Նիկոլ Փաշինյանն Արցախում ասել է՝ «Արցախը Հայաստան է»: Իսկ Ադրբեջանի նախագահն իմ ներկայությամբ վերջերս ասաց, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»…Այնպես որ, իրականությունն ամեն մեկը տարբեր է ընդունում»,-լրագրողների հետ զրույցում այսօր ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ժամանակ ասաց ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Անդրադառնալով անվտանգային մարտահրավերներին՝ նա նշեց, որ Ռուսաստանը ՀՀ-ին դիտարկում է որպես գործընկեր, եւ ՀՀ-ի վրա հարձակման դեպքում գործի կդրվի ՀԱՊԿ համաձայնագիրը. «Հիշեցնեմ, որ ՀՀ-ի տարածքում մեր ռազմակայանն է գործում: Նա իզուր չէ ՀՀ-ում, նրա ներկայությունը ոչ միայն «սիրունության» համար է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930