ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը այսօր դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողերի հետ զրույցում չբացառեց, որ նոր քրեական գործեր կարող են մոգոնել:
Անդրադառնալով իրենց ունեցվածքի վերաբերյալ ցուցակին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ այդ ցուցակի վերաբերյալ պարզաբանումներ արդեն տրվել են. «Թիվ նշել չեմ կարող, բայց ինչ մենք ձեռք ենք բերել, միանշանակ օրինական ճանապարհով է եղել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է իրենց ընտանիքից միայն ինքը մասնակցում դատական նիստերին, Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ ինքն է նման ցանկություն հատնել:
Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը, թե Նարեկ Մութաֆյանին Լևոն Քոչարյանն է աջակցել, նա չցանկացավ մեկնաբանել:
Կարդացեք նաև
Այն հայտարարությունները, թե չակերտավոր ստորագրահավաք են կազմակերպում, թե իբր Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ են, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Միանշանակ կան աջակիցներ, ինքս ստանում եմ տաբեր մարզերից նամակներ, հերթական անգամ ուզում են շահարկել: Ուղղակի կա վախի մթնոլորտ, որը գնալով քչանում է: Ամեն ինչ պիտի անել, որ այդ մթնոլորտը կոտրվի: Մարդիկ վախենում են հարձակումներից, աշխատանք կորցնելուց»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ