«Կրակոցները, ինչպես ես հասկանում եմ, երկու կողմից էլ կան: Մենք փաստել ենք հակամարտ զորքերի շփման գծում լարվածության առկայության մասին»,-ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ժամանակ այսօր անդրադառնալով շփման գծում իրավիճակին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Լրագրողները նկատեցին, որ հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի հատվածում, Ադրբեջանն է խախտում հրադադարը եւ կրակում, այդ թվում խաղաղ բնակիչների վրա: Զատուլինը նշեց. «Եթե ՀՀ-ն անհրաժեշտություն է գտնում այդ հարցը դնելու ՀԱՊԿ-ի մյուս երկրների առաջ, նա այդ իրավունքն ունի: Բայց ես չեմ լսել այն մասին, որ ՀՀ-ն նման հարց դրած լինի, թեեւ դուք եք հետաքրքրվում: ՀՀ-ն այդ հարցով չի դիմել ՀԱՊԿ-ին»:
Ըստ Զատուլինի՝ գուցե Տավուշի առաջնագծում կատարվածն այն ծավալի իրադարձությունը չէր, որպեսզի Հայաստանն այդ հարցով դիմեր ՀԱՊԿ-ին. «Դա իմ ենթադրությունն է»:
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ