Նոր տեսա, որ նախարարը նշում է իմ անունը՝ որպես մասնագետի ով հավանություն է տվել այս ներկայացմանը, սակայն ուզում եմ նշել, որ թյուր ինֆորմացիա է՝ քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։ Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու՝ այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ՝ քանի որ մասնագետը այն անձն է՝ ով խորապես տեղեկացված է ծրագրերից։ Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն և եթե չեմ սխալվում տվյալ ներկայացումը նշվել էր որպես «1920-ականների հայ հեղինակների ընթերցանության օր»: Ամեն դեպքում, ես հավատացյալ քրիստոնյա եմ և եթե ինչ-որ մի բան տեսնեի, որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին՝ ես դրան հավանություն չէի տա։
Գոռ ՍՈՒՋՅԱՆ,
ռոք երգիչ և երգահան
https://www.facebook.com/gor.sujyan/videos/2718522821533130/
Սուջյանի գրառման վերաբերյալ ԿԳՄՍՆ-ի պարզաբանման մեջ ասվում է. «Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է, թե ԿԳՄՍ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա» է հայտնել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը` իր հավանություն տալու վերաբերյալ:
Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը։
Կարդացեք նաև
Ուշագրավ է նաև այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչը գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ. նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել»։
Գլխավոր լուսանկարը՝ Գոռ Սուջյանի ֆեյսբուքյան էջից