Հայաստանի վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը, որն այժմ նկարահանվում է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, տեւական ժամանակ է՝ գեղարվեստական ֆիլմերում հանդես չի գալիս։
«Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե որն է դրա պատճառը, պարոն Մովսիսյանը պատասխանեց՝ այնպիսի տպավորություն ունի, որ այժմ ֆիլմեր նկարահանում են ընկերներով, սիրողական մակարդակով, ամեն մեկը հրավիրում է իր ծանոթին. «Կարծես թե ֆիլմի ասելիքի հարցը մղվել է վերջին պլան։ Ինձ ճիշտ հասկացեք՝ այնպես չէ, որ անտարբերության եմ մատնված։ Ես որեւէ մեկին ո՛չ նախանձում եմ, ո՛չ նախատում, ո՛չ էլ անտեր-անտիրական դեն նետված մեկն եմ։ Պարզապես ոչ լուրջ մոտեցում եմ նկատում դաշտում։ Ոմանք փող ունեն, ինչ-որ մարդկանց առաջ են մղում, ասում են՝ ումի՞ց ես պակաս, դերասանի սովորելը ո՞րն է։ Բայց սա արհավիրք է։ Այս է պատճառը, որ ժողովրդի մի մասին թվում է, թե դերասանները տգետ մարդիկ են, նրանց անգամ «դեռասան» են ասում… Եվ սա այն դեպքում, երբ մենք ունեցել ենք Փափազյան, Մկրտչյան, Աբրահամյան։ Ամենավատն այն է, որ այդ նույն մտածելակերպը կարող է ունենալ նաեւ իշխանավորը, վերեւներում նստած մեկը»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում