Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սովորական ներկայացում էր, ու եթե այդ աղմուկը չլիներ, այդպես անցնելու էր գնար. Աշոտ Ավագյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 05,2019 11:35

Նկարիչ, արվեստագետ Աշոտ Ավագյանը, ով 1999 թվականից Սիսիանի տարածաշրջանի նեոլիթյան ժամանակաշրջանի մշակութային հուշակոթողներում՝ Ուխտասարի ժայռապատկերների տարածքում, Ձորաց քարերում, Պորտաքարում կազմակերպել է մեկ տասնյակի հասնող պերֆորմանսներ, ասում է, որ հանրային անհանդուրժողականությունն իր համար ո՛չ նորություն է, ո՛չ էլ անհանգստացնող, որովհետեւ ժամանակ առ ժամանակ նաեւ իր վրա է զգացել այդ ամենը. «Ի վերջո, դա անցողիկ բան է, ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցելու»։

Ինչ վերաբերում է «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ»-ին, ապա նկատում է, որ տեխնիկական առումով խնդիր կար, ոչինչ չէր լսվում, գեղագիտական մասով էլ չհասկացավ, թե ինչ էին ուզում ասել աղջիկները. «Հայկական ֆուտուրիզմից էին խոսում, որն ընդհանրապես շատ կարճատեւ ու գավառական բան է եղել, այսինքն՝ եթե Կառլո Կարան, Մարինետին, Սեւերինին, Բոչոնին հիմա զարթնեին, կամաչեին, որ հիմա սենց են ֆուտուրիզմով զբաղվում։ Կդժվարանամ որեւէ կոնկրետ բան ասել, որովհետեւ այդպես էլ չհասկացա, թե որն էր իրենց անելիքը։ Սովորական ներկայացում էր, ու եթե այդ աղմուկը չլիներ, այդպես անցնելու էր գնար, բայց եթե ես իրենց փոխարեն լինեի, ներկայացման կեսից միջամտած բոլոր պերսոնաժներին, այդ թվում՝ ոստիկաններին, կմիացնեի իրար, ու դրանով շատ զիլ պերֆորմանս կդառնար՝ իր կուլմինացիայով հանդերձ, որովհետեւ իրենց արածը, որպես այդպիսին, միջակ բան էր՝ կիսաթատրոն, գավառական մի բան, բայց այդ տղայի ներկայությունը, հետո մյուսների միջամտությունը, քոչարին իրար հետ միասին կարող են շատ ամբողջական ու սիրուն պերֆորմանս դառնալ։ Բայց դրա համար գաղափարական լուծում պետք է տրվի, կոնցեպտ սարքվի։ Եթե խելացի լինեն, կասեն, որ հատուկ էինք սա արել՝ պրովոկացիա էր»։

Ավագյանի կարծիքով՝ նման անհանդուրժողական վերաբերմունքի հիմքում ընկած է հասարակության ինքնապահպանման բնազդը, իսկ Ստամբուլյան կոնվենցիան, դրա շուրջ ծագած աղմուկը եւ մնացած ամենը կողմնակի գործոններ են։ «Իրականում, գավառը ծանոթ չէ եւ չի ընկալում ֆուտուրիստական կամ ժամանակակից որեւէ այլ բան, ինքը չգիտի դրա մասին։ Այս ամենը խառնվում է իրար հատկապես ինքնապահպանման բնազդի հետ կապված, որովհետեւ հիմա քաղաքական շատ բարդ ժամանակներ ենք ապրում»,- ասում է ու ընդգծում, որ ներկայացումը հանրային հարձակման ենթարկվեց նաեւ, որովհետեւ նախարարությունն էր ֆինանսավորել։ Իսկ հանրությունն արդեն դժգոհ վիճակում էր, որովհետեւ վերջերս պարզ դարձավ, որ նախարարությունը ֆինանսավորել է նաեւ Մել Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմը. «Այս եւ մնացած հարցերը պետք է ընդհանուրի մեջ նայել։ Կիսաանգրագետ վիճակ է, եւ այս բոլորը գալիս է ինքնապաշտպանական բնազդից, նաեւ բարդ քաղաքական իրավիճակ է ստեղծվել՝ կապված Սիրիայի, Թուրքիայի հետ, իսկ սրանք բոլորը վախեր են, որոնք ուղղվում են տարբեր տեղեր դրսեւորվելու համար։ Այս սարերի բարձունքից այնքան լավ է ամեն ինչ երեւում, ուղղակի ծիծաղելի է շատ բան, երբ նայում ես ներքեւ՝ Երեւան։ Շատերի մոտ կարող է նաեւ նախանձը խոսել, ասեն՝ ինչո՞ւ նրանց տալիս են, մեզ՝ ոչ։ Միշտ էլ էդպես է եղել, ու հիմա եկել է ժամանակը, որ սրանք են պալատական դարձել»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930